Էմմանուել Հովհաննիսյանի եւ Էմմա Ասատրյանի ընտանիքը 7 տարեկան է։ Ամուսնու եւ որդու հետ Լոս Անջելեսում գտնվող ջազ երգչուհու հետ զրուցել ենք ընտանիքի մասին, եւ ոչ միայն։«Համատեղ տարիները շատ խիտ են անցել, մեկ-մեկ մեզ հարց ենք տալիս՝ իրոք 7 տարի է, ասես 20 լինի։ Հաճախ վիճել ենք, հաշտվել, բայց երբեք ոչ ոքի թույլ չենք տվել խառնվել մեր հարաբերություններին։ Շատ դարուփոսերի միջով ենք անցել։ Սիրուն տարիներ ենք ունեցել, հույս ունեմ՝ այդպիսիք դեռ շատ են լինելու։ Իրար հետ մեծացել ենք, իրար ենք ձուլվել ու առանձին անհատականություններից դարձել մենք»,- ասել է Էմման։
Հաճախ են հիշում իրենց կարեւոր առիթները. «Երեկոյան ժամերին, երբ երեխաները քնած են լինում, մենք էլ՝ հանգիստ նստած, այս կամ այն դրվագներն ենք մտաբերում մեր կյանքից եւ ուրախանում։ Հաճախ մեր նշանադրության օրն ենք հիշում: Այն շատ մտերմիկ միջավայրում անցավ. եկեղեցում արեցինք արարողությունը, բակում Էմմանուելի ընկերները դասական երաժշտություն էին նվագում, շատ հավես օր էր»,-պատմել է երգչուհին։
Էմմանուելը երազում է աղջիկ ունենալ. «Հաճախ են հարցնում՝ «Բա աղջիկ ե՞րբ եք ունենալու»։ Երբեք չեմ կարեւորել երեխայի սեռը, չնայած՝ երկու հղիություններիս ժամանակ էլ սիրտս վկայում էր, որ տղա եմ ունենալու։ Ամուսինս երկուսի ժամանակ էլ ասում ու երազում էր աղջիկ ունենալ, բայց ես վստահ էի, որ տղաներ են։ Եթե մի օր Աստված երրորդ բալիկ մեզ տա, զգում եմ՝ էլի տղա է լինելու»։
Խոսել ենք նաեւ ամերիկյան առօրյայից. «Ինձ համար օտար երկրում բնակվելը շատ ցավոտ ...
Կարդալ ամբողջովին