Դեպի վեր

Դատարկ հյուրատներ, անեկամուտ սեփականատերեր, զրո տուրիզմ. կորոնավիրուսի բացասական ազդեցությունը Շիրակի մարզում

armtimes.com08/1/2020, 9:48

Դատարկ հյուրատներ, անեկամուտ սեփականատերեր, զրո տուրիզմ. կորոնավիրուսի բացասական ազդեցությունը Շիրակի մարզում

Հումորը Շիրակի մարզի զբոսաշրջային լրջագույն գրավչությունն է եղել: Թերևս միայն սա էր, որ հնարավոր եղավ զբոսաշրջության համար այս ծանրագույն օրերին պահել անխախտ:

«Արի Շիրակ», «Պաչեմգը», «Տիպդ կտրի» կամ թե կուզեք «Գուկա՞ս Գյումրի». այս և այլ հումորային գրառումներով դիմակները Գյումրիում ծնվեցին ոչ թե հումորային երեկոյի կամ հաճելի իրավիճակի թելադրանքով, այլ ուղիղ հակառակը՝ արտակարգ դրության պայմաններում և ճգնաժամային օրերին:

Այս դիմակ-կոչերով Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը (ՇՏԶՀ) Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ միացավ Կրիր դիմակ, փրկիր կյանքեր համընդհանուր կոչին:

Երբ երկրում առաջին անգամ հայտարարվել էր արտակարգ դրության մասին, ՇՏԶՀ կենտրոնը լուրջ անհանգստություն չի ունեցել: Ծրագերի քննարկումները շարունակել են՝ մտածելով, որ Հայաստանը չի հայտնվի դժվարին կացության մեջ:

Հապաղումը, սակայն, իր հետ աստիճանաբար բերեց բացասական երանգներ: «Չէինք սպասում, որ ամեն ինչ ոլորտի համար այսքան սարսափելի կլինի»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը:

2019 թվականին Շիրակի մարզում և Գյումրիում արձանագրված տուրիստական բումից հետո 2020-ը սառը ցնցուղ էր: «Շատ վատ հեղաշրջում»,- ձևակերպում է Նաիրա Գրիգորյանը:

Այնինչ, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը լրջագույն ուսումնասիրություններ էր կատարել, բազմաթիվ ծրագրեր մշակել՝ նոր զբոսաշրջային տարում էլ ավելի նոր ձեռքբերումներ ունենալու իրական ակնկալիքով:

«Տարեվերջին լավ էինք պատրաստվել, հիմա արդեն մի տեսակ ասում ենք ցավոք, իսկ ժամանակին շատ էինք ոգևորված, որ մարդիկ հյուրանոց էին կառուցում, իրենց ունեցածն ընդլայնում էին, եթե ռեստորան ունեին, տարածքն էին մեծացնում, քանի որ 2019-ին չէր հերիքում ունեցածը: Շատ հետքրքիր գաղափարներ կային:

Տարբեր միրջազգային ծրագրեր ունեինք, որ պետք է իրականացնեինք:

Գաղափարներ շատ-շատ կային, արդեն փետրվարին աշխատանքները սկսել էինք, 10 հոգանոց խումբ էր ձևավորվել, փառատոններ էինք անցկացնելու, Շիրակի ձմեռով սկսվելու էր, ավարտվելու էր պարնրի փառատոնով:

Կային գարեջրի փառատոն, գյուղական բնակավայրերում ունեինք բացահայտման ծրագիր և շատ նման գաղափարներ»:

Լոռիում իրականացվելիք մեծ միջոցառումից ևս Շիրակն իր օգուտն էր ունենալու: Ըստ Նաիրա Գրիգորյանի, բնությամբ հարուստ մեր հարևանն աչքի չի ընկնում ոչ գիշերակացի, ոչ սպասարկման ու սննդի մատուցման ծառայություններով:

Լոռի այցելող հյուրերի գիշերակացը պլանավորված էր Գյումրու հյուրանոց-հյուրատներում, իսկ Գյումրիից Լոռի իրենց ճաշացանկով և ամենատարբեր առաջարկներով նախնական պայմանավորվածությամբ մեկնելու էին Գյումրու ռեստորաններից շատերը:

Ըստ Գրիգորյանի, այսօր արդեն հստակ կարելի է ասել, որ համավարակից ամենախորքային տուժած ճյուղը զբոսաշրջությունն է: Օդային հաղորդակցությունն արգելվեց, արտերկրից զբոսաշրջիկներ չեկան, իսկ մարզի ներսում, գաղտնիք չէ, ներքին տուրիզմը դեռ կաղում է:

Զբոսաշրջիկների բացակայությունն ամենավատ հետևանքն ունեցավ ինչպես սկսնակ գործարարների, այնպես էլ արդեն որոշակի հաջողություններ ունեցողների վրա:

Տևական ժամանակ հյուրատները դատարկ են, հյուրանոցների մասին այս պարագայում, խոսելն ավելորդ է: Գյումրիում նոր հյուրատներ բացած, այդ նպատակով տարածքներ գնած կամ ունեցած բիզնեսն ընդլայնելու համար ներդրումներ կատարած գործարարներն այսօր փաստի առաջ են կանգնել:

Սպասելիք չկա նաև օգոստոսի համար: 2020 թվականը համարվում է զբոսաշրջային և ֆինանսական կորած տարի:

Քանի հյուրատուն, ռեստորան կամ սպասարկման կետ է փակվել: «Կա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր