Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը խիստ անհասկանալի է գնահատում առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքի մեծ հավակնությունները:
«Ես չի, որ պետք է որոշեմ, ինքն է որոշում, բայց հիմա, որ հարցումներ են անում, այդ ձայները, որ սպասվում են իրենց, ինձ համար մի քիչ զարմանալի են, բայց դե ժողովուրդն է որոշում», - ասաց Վազգեն Մանուկյանը:
1996-ի նախագահական ընտրություններից հետո հետընտրական ընդդիմադիր շարժումը ղեկավարած Մանուկյանի գնահատմամբ՝ նոր ընտրական համակարգը բավականին բարդ է, իսկ քաղաքական ուժերի առաջարկներն, ըստ նրա՝ նոր չեն:
«Ընտրություններ են, ուղղակի բավականին օրիգինալ ու շատ բարդ օրենքով, անկեղծ ասած, և դժվար է նախապես որևէ բան ասել: Ես չեմ ուզի որևէ մեկին ռեկլամել: Ծրագրերի հետ ծանոթացել եմ, բավականին լավ առաջարկություններ կան, բայց բոլոր էդ առաջարկությունները հայտնի էին սրանից 10 տարի առաջ էլ, որովհետև պրոբլեմները մնացել են նույնը: Գլոբալ պրոբլեմները մնացել են նույնը, բայց ես չեմ ասի, որ Հայաստանն առաջ չի գնացել: Փոփոխություններն ակնառու երևում են», - ասաց Մանուկյանը:
Հայաստանյան նախորդ չորս նախագահական ընտրություններին առանց հաջողության մասնակցած ԱԺՄ ղեկավարը նշեց, որ մինչև հաջորդ տարի կմնա Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում՝ չմանրամասնելով հետագա անելիքները:
Տարիներ առաջ ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ հայտնի մեկ այլ գործիչ, այժմ իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի պնդմա...
Կարդալ ամբողջովին
