Դեպի վեր

Փաստաբան. Մանվել Գրիգորյանի մոտ նոր հիվանդություն են գտել, կարող է անդամահատություն լինել

panarmenian.net06/13/2019, 9:06

Փաստաբան. Մանվել Գրիգորյանի մոտ նոր հիվանդություն են գտել, կարող է անդամահատություն լինել

13 հունիսի 2019 - 12:54 AMT

PanARMENIAN.Net - Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ հունիսի 12-ին տեղի է ունեցել բժիշկների կոնսիլիում, որին մասնակցել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, ինչպես նաև առողջապահության նախարարության կողմից լիազորված մասնագետներ։

«Ըստ տրված եզրակացության՝ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30 են, ավելացել է ևս 3 ծանր հիվանդություն։ Չեմ փորձի բարձրաձայնել դրանց մասին։ Նոր հայտնաբերված հիվանդության արդյուքնում լինելու է անդամահատություն՝ անձի առողջութունը հասել է այդ վիճակին», - ասել է նա։

Նա նշել է, որ երբ Մանվել Գրիգորանին ձերբակալեցին և կալանավորեցին, նա ուներ 3-4 ծանր հիվանդություններ և գտնվում էր բժիշկների դինամիկ հսկողության ներքո։ «Անցել է մեկ տարի, և անձը ձեռք է բերել 30 ծանր հիվանդություն», - ասել է Լևոն Բաղդասարյանը՝ չբացառելով, որ պատկան մարմինների պատշաճ արձագանքի բացակայության դեպքում կդիմի ՄԻԵԴ։

Լևոն Բաղդասարյանը հավելել է, որ պետական լիազոր մարմինների կողմից սիստեմատիկ կերպով անօրինականություններ են կատարվում:

«Եթե այս բարձրաձայնումից հետո բարձրագույն իշխանությունն անօրինականությունների հետ կապված գնահատական չտա, ապա հետևությունս լինելու է այն, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է իրականացվում», - ասել է պաշտպանը։

Նա հիշեցրել է, որ ամիսներ առաջ, երբ դիմել էին Մարդու իրավունքնների եվրոպական դատարան, որպեսզի անհապաղ քայլեր ձեռնարկեն, և Գրիգորյանը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, ՀՀ կառավարությունը միանգամից արձագանքել էր, տեղափոխությունը՝ կատարվել։

«Բայց չգիտես՝ ինչու, բուժումն իրականացվեց 2-3 ամիս և օրեր առաջ քրեակատարողական հիմնարկի բուժծառայության վարչության մակարդակով գրություն ուղարկվեց «Նաիրի» բժշկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր