Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին ֆուտբոլիստը Հայաստանից։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 1։0 հաշվով հաղթեց «Միլանին»։ Երկխաղյա դիմակայությունում հաղթելով 3։0 հաշվով՝ «Ինտերը» դուրս եկավ եզրափակիչ։
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտերի» մեկնարկային կազմում էր, սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեներին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Առաջին խաղում նա դարձել էր գոլի հեղինակ։
Խաղից հետո հայ կիսապաշտպանը գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում իր թիմի՝ «Միլանին» 1։0 հաշվով հաղթելուց հետո:
«Ճանապարհորդությունը շարունակվում է: Կհանդիպենք եզրափակչում»,- գրել է Մխիթարյանը։
Կարդալ ամբողջովին