Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ մեղադրանք էր ռուս խաղաղապահներին, իշխանությունների կողմից սա առաջին դեպքը չէ, երբ ռուս խաղաղապահների կամ ՀԱՊԿ-ի նկատմամբ մեղադրանքներ են հնչեցվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2020-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը ու հայ զինծառայողների գերեվարումը ռուս խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական եւ ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես ու հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են:
Նրա խոսքով, ռուսական կողմը որոշակի վերապահումներով ունի նաև որոշակի պատասխանատվություն. «Այստեղ ոչ մեկը չի կարող հերքել, որ ստեղծված է որոշակի ճգնաժամային իրավիճակ: Անհրաժեշտություն կա հասկանալու, թե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը ռուս խաղաղապահների տեղակայման ժամանակ ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որովհետեւ հետագայում պարզ դարձաբվ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չունի գաղտնի կամ ոչ գաղտնի հավելված և կան կետեր, որոնք ամբողջությամբ չեն սահմանում կողմերի պայմանավորվածությունները կամ կոնկրետ քայլերի իրականացման ճանապարհային քարտեզը: Եթե ՀՀ իշխանությունն ասում է, որ Ռուսաստանն այդտեղ ունեցել է տապալումներ, և նրա անգործության կամ միջամտությամբ մենք կորցրել ենք Փառուխը, կամ այս դեպքում թույլ ենք տվել զինված բախումներ, ապա ՀՀ իշխանությունը պետք է ասի, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող ինչ պայմանավորվածություն է ունեցել ՌԴ-ի հետ, և այդ պա...
Կարդալ ամբողջովին
