«Ես հայտնել եմ իմ համաձայնությունը ընդդիմադիր գործիչներին, որ 44-օրյա պատերազմում հաղթելու հնարավորություն կար»:
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան հիմա է թվում: Զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞ մարդ, որ մտածում է, թե նրանց գլխին գործ են սարքել, կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարձրաստիճան զինվորական կա, որ մեղադրվում է Շուշիի գործով: «Այդ գործով երբ դատարանը որոշեց կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ, որ մեկ էլ ամենատարբեր մարդիկ Հայաստանից, ԼՂ-ից, դատաիրավական համակարգին միջնորդություններ են ներկայացրել, որ կլինի՞ այդ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատենք, ներողամիտ վերաբերվենք:
Իմ արձագանքը հետեւյալն էր՝ բա դուք չէի՞ք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ինչ է արել, ինչ է տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ո՞նց է ընկել, ո՞վ է տվել Շուշին, ինչո՞ւ է ընկել Շուշին: Բա ինչի՞ եք բոլորդ, որ սրեր էիք ճոճում, հիմա ուզում, որ գործերը առաջ չգնան, փակվեն, ազատվեն մարդիկ: Ինչի՞ համար,...
Կարդալ ամբողջովին