ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին:
Նախարարությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ ԵՏՀ) ստեղծվել է 1947 թվականի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից։ Այն ՄԱԿ-ի 5 տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է։ Հայաստանը ՄԱԿ ԵՏՀ անդամ է հանդիսանում 1993 թվականի հուլիսից։
«Ողջունելով պարոն Մարիյասինին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախ անդրադարձել եմ Հայաստանում որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչի նրա նախորդ գործունեության շրջանին։
2018 թվականից շուրջ չորս տարի պարոն Մարիյասինը պաշտոնավարել է Հայաստանում որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ։ Այդ ընթացքում նրա ջանքերով և աջակցությամբ մեր երկրում շատ բնապահպանական ծրագրեր են կյանքի կոչվել։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և Շրջակա միջավայրի նախարարությունը համատեղ իրականացրել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են ինչպես բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, այնպես էլ՝ ազգային օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործմանը:
Իմ շնորհակալությունն եմ հայտնել այդ առաքելության համար և վստահեցրել, որ մենք հետամուտ ենք բոլոր ծրագրերի հաջող ընթացքին։
Շատ ուրախ եմ, որ այժմ Հայաստանը լավ ճանաչող բարեկամ-գործընկեր ունենք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում։
Իմ վստահությունն եմ հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա մեր համագործակցության ընդլայնման և առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիյասինն իր գոհունակությունն է հայտնել միջազգային հարթակներում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ակտիվ ներկայացվածության, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետութ...
Կարդալ ամբողջովին