PanARMENIAN.Net - HONOR-ը Հայաստանում սկսել է իր վերջին սմարթֆոնների՝ HONOR 90 և HONOR 90 Lite մոդելների վաճառքը։ Ինչ է իրենից ներկայացնում ավագ մոդելը. Սովորաբար ընկերությունը կարողանում է թողարկել թոփ սմարթֆոններ մատչելի գնով` դա այս անգամ ևս ստացվել է։
Տուփի մեջ կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է
Վերջին տարիներին արտադրողները նախընտրում են խնայել ոչ միայն փաթեթավորման, այլև այնպիսի անհրաժեշտ պարագաների վրա, ինչպիսին է լիցքավորման սարքը։ HONOR 90-ի դեպքում ամեն ինչ կարգին է։ Առկա է ոչ միայն ասեղը, այլև լարն ու 66 Վտ հզորությամբ սնուցման բլոկը։
Լուսնային դիզայն
Ինչո՞ւ լուսնային։ Այդպես է արտահայտվում արտադրողը՝ շեշտելով տեսախցիկների հարթակների ձևավորումը։ Առկա է երկու այդպիսի հարթակ, ընդ որում դրանցից յուրաքանչյուրն իրականացված է շրջանագծերը ծածկող էլիպսների նման։ Ըստ մտահղացման` ստացված ծավալային պատկերները խորհրդանշում են լուսնի փոփոխվող փուլերը։
Հետևի հատվածի ձևավորումը նույնպես նորարական է։ Այսպես, HONOR 90-ի համար հասանելի բոլոր գույների մեջ ներառված է «արկտիկական սառույց» մարքեթինգային անվանումով տարբերակը։ Մակերևույթի պատկերն ինչ-որ առումով իսկապես հիշեցնում է սառցե նախշազարդեր, որոնք փայլփլում են տարբեր անկյունների տակ։
Դասական լուծումների սիրահարների համար հասանելի է HONOR 90-ի սև տարբերակը՝ հարթ ծածկույթով։ Եվ երրորդ գունային լուծումը՝ փայլատ մակերևությով զմրուխտե կանաչն է, որի վրա չեն մնում մատնահետքեր։
Նոր HONOR 90-ի դիզայներները, հավանաբար, ոգեշնչվել են բնության ուրվագծերով։ Այստեղից է կորությունների և սահուն գծերի առկայությունը։ Այսպիսի սարքը հաճելի է զգալ ափի մեջ։
Մատնահետքի սենսորը ներկառուցված է դիսփլեյի մեջ, իսկ ցուցիչն աշխատում է ակնթարթորեն և անսխալ։ Կարելի է նաև օգտվել դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման ֆունկցիայից, որն ակտիվանում է դիմային տեսախցիկի օգնությամբ։
HONOR 90-ը թարմ դիզայն ունի՝ ձևավորման մեջ կիրառված գրավիչ առանձնահատկություններով։ Սակայն այն միացնելուց հետո ուշադրություն է գրավում շքեղ էկրանը։
Շատ, պայծառ, անվտանգ
Այս դիսփլեյին որևէ դժգոհություն ներկայացնել հնարավոր չէ, քանի որ այն օժտված է իսկապես ֆլագման կարգի մատրիցով։ Խոսքը 120 Հց հաճախականությամբ և 1200х2664 կետայնությամբ 6.7-դյույմանոց OLED վահանակի մասին է։ Առաջինը նշանակում է, որ դիսփլեյի վրա շարժվող պատկերը մշտապես կմնա առավելագույնս հստակ և սահուն, իսկ բարձր կետայնությունը երաշխավորում է «փափուկ» պատկեր։
Բացի այդ, HONOR 90-ի դիսփլեյը խոստանում է իսկական նվեր դառնալ այն մարդկանց համար, որոնց աչքերը հոգնում են լայնաիմպուլսային մոդուլացիայի (ԼԻՄ) պատճառով առաջացող լուսային շողացումներից։ Այս տեխնոլոգիան կիրառվում է OLED-մատրիցով սարքավորված բոլոր սմարթֆոններում և կարգավորում է լուսադիոդների պայծառությունը դրանց միացման և անջատման հաշվին։
Այսպես, լուսավորության պայծառությունը առավելագույնը կլինի, եթե լուսադիոդն անընդհատ միացված է, իսկ եթե նույն ժամանակահտվածում այն հասցնում է միանալ և անջատվել, ապա պայծառության մակարդակը կիսով չափ կնվազի։ Եվ այսպես շարունակ։ Աշխատանքի նման սկզբունքի շնորհիվ լուսադիոդները շատ արագ թարթում են։ Տեսողաբար այսպիսի թարթումը դժվար է նկատել, սակայն այն ծանրաբեռնում և հոգնացնում է աչքերը։
Համարվում է, որ 3125 Հց հաճախականությունից բարձր թարթումը վտանգ չի ներկայացնում աչքերի համար։ Նույնիսկ ամենաառաջատար սմարթֆոններում այդ ցուցանիշը լավագույն դեպքում կազմում է 2160 Հց։ Իսկ ահա HONOR 90-ի ԼԻՄ հաճախականությունն արդեն 3840 Հց է, այսինքն պաշտպանվածության մակարդակը գերազանցված է, և աչքերն այստեղ չեն ծանրաբեռնվում։
HONOR 90-ն առաջարկում է տեսողության պաշտպանության այլ միջոցներ ևս։ Այսպես, «ցիրկադային գիշերային էկրան» ռեժիմն ավտոմատ կերպով նվազեցնում է կապույտ լույսի ինտենսիվությունը մայրամուտից հետո, ինչը թույլ կտա ավելի հեշտ քնել։
200 մեգապիքսել
Սմարթֆոնն առանձնանում է նաև իր լուսանկարչական հնարավորություններով։ Գլխավոր հերոսը 1/1.4-դյույմանոց, f/1.9 դիաֆրագմով հիմնական 200-մեգապիքսելանոց սենսորն է։ Այն մեծ է և ունակ է կլանել մեծ քանակությամբ լույս, ինչն առանձնակի օգտակար է, երբ նկարում եք անբավարար լուսավորության պայմաններում։
Տեսախցիկը հիանալի է կատարում իր աշխատանքը ոչ միայն ցերեկը, այլև՝ մթնշաղի պայմաններում։ Պիքսելների միավորման տեխնոլոգիայի շնորհիվ բոլոր լուսանկարներն ի սկզբանե կատրավում են 16 Մպ կետայնությամբ։ Սակայ...
Կարդալ ամբողջովին