«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը գրում է.
«Վերջին մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ օգտատերերից հարցեր եմ ստանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ։ Մարդիկ ցանկանում են իմանալ իմ դիրքորոշումը, կարծիքը նրա կողմից հնչեցրած մտքերի, գաղափարների և որակումների վերաբերյալ։
Հիմա, երբ արդեն հանդարտվել են կրքերը, հնչել են բոլոր կարծիքներն ու գնահատականները, նվազել է զգացականությունը, փորձեմ ներկայացրել իմ դիտարկումները հարցազրույցի վերաբերյալ։
Նախ ցանկանում են փաստել, որ երկրորդ նախագահի խոսքը սպասված էր, քանի որ վերջին երկու տարիներին, Փաշինյանի թեթև ձեռամբ, ամբողջ ներքաղաքական գործընթացները պտտվում էին նրա անձի շուրջ, ինչի անխուսափելի հետևանքն էր Քոչարյանի անձի նկատմամբ ձևավորված հանրային մեծ ուշադրությունը։
Հարցազրույցը, պետք է փաստեմ, կոգնիտիվ դիսոնանս առաջացրեց հայ հասարակության մոտ, քանի որ սովոր լինելով երկրի առաջին դեմքերի զազրախոսության, պաթոսի և պոռոտախոսության, մարդիկ ականատես եղան զուսպ, հավասարակշռված և փաստարկված խոսքի։
Հարցազրույցի հիմքում պետությունն էր, սպառնացող վտանգներն ու մարտահրավերները, պատճառներն ու հետևանքները։ Նա ձեռնպահ մնաց իր անձին առնչվող խնդիրների արծարծումից, իրեն ուղղված մեղադրանքների մեջ խորանալուց և արդարանալու որևէ փորձից։ Չմեղադրեց ոչ մեկին, չանձնավորեց իր խոսքը, չթիրախավորեց ու չպիտակավորեց այսօրվա իշխանություններին։ Ուղղակի հստակ մատնանշեց թույլ տրված սխալները, թերացումները, վեր հանեց երևույթների ու իրողությունների վերաբերյալ ձևավորված խեղված ու աղավաղված պատկերացում...
Կարդալ ամբողջովին