Միլանում ընթացող նորաձեւության շաբաթվա Emerging Talents հարթակում սեպտեմբերի 23-ին Made in Armenia խորագրի ներքո համատեղ ցուցադրություն են ունեցել հայ դիզայներները:
15-ական զգեստ են ներկայացրել Ֆաինա Հարությունյանը, Վահան Խաչատրյանը, Արեւիկ Սիմոնյանը (KIVERA NAYNOMIS), Նելլի Սերոբյանը, Արիգա Թորոսյանը, LOOM Weaving-ը, RUZANĒ-ն եւ Sončess-ը:
Գայանե Մանուկյանն (Just Black) առանձին ցուցադրություն է ունեցել երեկ, մեկն էլ նախատեսված է այսօր: Նա իր հավաքածուով ներկայացնում է ուրարտական ժառանգությունը:
Մեզ հետ զրույցում դիզայներ Ֆաինա Հարությունյանը նշել էր, որ Ադրբեջանի վերջին հարձակումից հետո փոխել է իր ցուցադրության ժամանակ հնչող երաժշտությունը:
«Իմ հավաքածուն սեւ ու սպիտակ է, ուժեղ եւ նուրբ կնոջ կերպարի մասին է: Թե՛ մինչեւ այս օրերը, թե՛ հիմա դա շատ ակտուալ...
Կարդալ ամբողջովին