Դեպի վեր

Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

armenpress.am05/4/2021, 4:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայկ Կազազյանի, Վահագն Պապյանի մասնակցությամբ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակում երեք համերգ է նախատեսվում, որոնց ընթացքում կհնչի դասական և ժամանակակից կոմպոզիտորների տասը ստեղծագործություն:

Փառատոնի բացման հանդիսավոր երեկոն տեղի ունեցավ մայիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ ջութակահար, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար Հայկ Կազազյանը: Համերգը ղեկավարեց դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը: Հնչեցին Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կազազյանը, որն ամեն հնարավոր առիթ օգտագործում է հայրենիքում ելույթ ունենալու համար, նշեց՝ փառատոնը հնարավորություն է տալիս կատարել հայ հեղինակների գործեր, որոնք կա՛մ երբեք չեն հնչել, կա՛մ էլ հազվադեպ են կատարվել: «Ինձ համար էական նշանակություն ունի այն, որ ոչ միայն հայ, այլև օտարազգի մենակատարներն են նվագում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երբ նրանք առնչվում են հայ հեղինակներին, հնարավոր է՝ Հայաստանում նվագելուց հետո մեր երաժշտությունը ներկայացնեն այլ համերգային ծրագրերում»,-շեշտեց ջութակահարը:

Կազազյանն օտար բեմերում պարբերաբար հնչեցնում է Միքայել Թարիվերդիևի Ջութակի երկու կոնցերտները և այլ հայ հեղինակների ստեղծագործություններ: Նա հրաշալի նմուշ է համարում Առնո Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը, որը ներկայացրեց փառատոնին: Ըստ ջութակահարի՝ այն Խաչատրյանի Ջութակի կոնցերտից հետո լավագույնն է: Նա պատմեց, որ Բաբաջանյանի Ջութակի կոնցերտն առաջին անգամ 1949 թվականին կատարել է համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Լեոնիդ Կոգանը, հետո այն մոռացության է մատնվել, հետագայում Ջութակի կոնցերտը նվագել է ՀՀ վաստակավոր արտիստ Վիլլի Մոկացյանը: «1996 կամ 1997 թվականին այն նվագել է Մաքսիմ Ֆեդոտովը: Չգիտեի այդ ստեղծագործության մասին, բայց երկու տարի առաջ հայտնաբերեցի ու որոշեցի անպայման նվագել: Այս տարի Բաբաջանյանի 100-ամյակն է: Հույս ունեմ այն ներկայացնել Ռուսաստանի բեմերում»,-ընդգծեց ջութակահարը:

Կազազյանը նշեց, որ հրաշալի կլինի, եթե հնարավորություն ընձեռվի նույն ծրագրով ներկայանալ ՀՀ մարզերում և Արցախում:

Դիրիժոր Վահագն Պապյանի խոսքով էլ փառատոնը կարևորագույն նախաձեռնություն է, քանի որ առիթ է ընձեռում ունկնդրելու այն ստեղծագործությունները, որոնք հաճախ չեն հնչում: «Ներկայացվում են գործեր, որոնք երբեմն մասնագետներին են անծանոթ: Գուցե այս կամ այն ստեղծագործությունը կոմպոզիտորի համար անցողիկ է, սակայն փառատոնին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 519 523.5
EUR 628 641
RUR 7 7.2
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր