Քաղաքագետ Արագ Քոչինյանը չի բացառում, որ ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հետաձգման հարցում կա Ռուսաստանի գործոնը:
«Իհարկե, չի կարելի բացառել, որ կա Ռուսաստանի միջամտությունն ու աշխատանք ՌԴ-ի կողմից այն ուղղությամբ, որ վաշինգտոնյան պլատֆորմում եղած տեմպը ինչ-որ չափով դանդաղի: Նույն տրամաբանությամբ չի կարելի նաև բացառել գործընթացի բուն ադրբեջանական տորպեդահարումը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ սա առաջին անգամը չէ, երբ ադրբեջանական կողմը փորձում է դանդաղեցնել:
Վերջինս հիշեցնում է, որ Ադրբեջանի համար առավել ցանկալի ձևաչափը բրյուսելյանն է, որովհետև այնտեղ իրեն առնվազն առավել հարմարավետ է զգում: «Այստեղ ամենակարևորն այն է, թե ինչպիսին կլինի սրան Միացյալ Նահանգների արձագանքը»,- ընդգծում է զրուցակիցը:
Նկատենք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն «Ամերիկայի ձայնին» ասել է, որ գերատեսչությունում տեղեկություններ չկան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ հունիսի 12-ին նախատեսված բանակցությունների անցկացման նոր ժամկետների վերաբերյալ։ «Ինչ վերաբերում է բանակցությունների հաջորդ փուլի ամսաթվին, ապա մենք այս պահին կոնկրետ ժամկետներ չունենք»,- նշել է նա։
Հարցադրմանը՝ կարելի՞ է սրանից ենթադրել, որ Ադրբեջանը խաղաղության գործընթացով և պայմանագրով այդքան էլ շահագրգռված չէ, քաղաքագետը նկատում է՝ ամբողջ հարցն այն է, թե ինչ խաղաղության մասին ենք խոսում. «Եվ երկրորդ՝ հնարավոր է՝ այս փուլում Ադրբեջանի համար ավելի հետաքրքիր է Հայաստանից հիբրիդային հարվածների միջոցով որոշակի զիջումների կորզելը, քան խաղաղության պայմանագիր ստորագրելը»:
Քոչինյանը մանրամասնում է, թե որը պետք է լինի մեր խնդիրն այս պարագայում:
«Ռազմաքաղաքական և դիվանագիտական ջանքերի գնով ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի Հայաստանի հետ երկխոսելը և Հայաստանի հետ խաղաղություն ունենալն Ադրբեջանի համար լինի գրավիչ, որպեսզի Հայաստանին հարվածներ հասցնելը և Հայաստանի հետ պատերազմելն Ադրբեջանն արդյունավետ գործիք չդիտարկի: Սա պետք է լինի մեր ամենաառաջին և ամենակարևոր գործողությունը»,- ասում է նա:
Հարցին՝ իսկ ինչպե՞ս դրան հասնել, վերջինս նշում է, որ դա մի բաղադրիչից բաղկացած լուծում չէ. «Դա բազմաթիվ կոմպոնենտներ ունեցող լուծում է, որի մեջ ամենաառաջինը, ըստ իս, ինքնապաշտպանական կարողությունների վերականգնումն է: Վերջերս շատ ուրախալի լուրեր ենք ստանում ՊՆ-ից՝ կախված տարածքային պաշտպանության ուժերի կայացման, զենք-զինամթերքի ներկրման, բանակային և զինվորական կրթության ռեֆորմների հետ: Նաև շատ կարևոր է հիմնահարցի հնարավորինս միջազգայնա...
Կարդալ ամբողջովին