Դեպի վեր

Գյումրեցու կողմից համաքաղաքացու սպանության փորձի դեպքով ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

armtimes.com05/26/2023, 2:36

Գյումրեցու կողմից համաքաղաքացու սպանության փորձի դեպքով ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Գյումրու բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առնչությամբ ևս երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է օրեր առաջ Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի 50-ամյա բնակչի և նրա 35-ամյա համաքաղաքացու միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ տան վերանորոգման աշխատանքների և շինանյութ գողանալու հարցի շուրջ, որի ընթացքում վերջինս, իր երկու մտերիմների ներկայությամբ, ովքեր նույն քաղաքի բնակիչներ են՝ 36 և 35 տարեկան, տուժողի հասցեին հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակել էր, թքել նրա դեմքին, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել էր նրա վրա, որից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով կրակել էր շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք:

Քննությամբ պարզվել է, որ դեպքին ականատես նշված անձինք են տուժողին դուրս հանել շան բնից, մոտեցրել տան մուտքի դռան մոտ, որտեղ ևս 35-ամյա տղամարդը շարունակել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումերը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքին ականատես հիշյալ երկու անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, 35-ամյա տղամարդուն աջակցելու վերաբերյալ:

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձինք ոչ միայն ականատես են եղել կատարվածին, այլև աջակցել են՝ պարտակելու կատարված հանցագործությունը, դրա բացահայտմանը։ Այսինքն՝ տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտելու դիտավորությամբ տուժողին թաքուն բուժօգնություն են ցուցաբերել՝ նրա մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները խեղաթյուրելով, ինչից հետո տարել են տուն, իսկ այդ ընթացքում 36-ամյա տղամարդը տուժողին հրահանգել է ցավեր ունենալու դեպքում հիվանդանոց չդիմել, այլ` տեղյակ պահել իրեն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթ իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ Գյումրի քաղաքի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր