Թուրքիայի հետ թռիչքների վերսկսման լուրից հետո հազարավոր ռուսներ շտապեցին ուղեգրեր ամրագրել: Քաղաքացիների մի մասը մինչև համաճարակի սկսվելն էր պլանավորել օգոստոսին ուղևորություններ կատարել արտերկիր:
Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի, շահույթի հետևից ընկնելով և կարանտինի ընթացքում աղքատացած ռուս օպերատորները չեն շտապում զբոսաշրջիկներին պատմել ամբողջ ճշմարտությունը թուրքական հյուրանոցների աշխատանքի մասին: Արդյունքում, արդեն տեղում, ռուսները կարող են բախվել այն փաստի հետ, որ չեն կարողանալու տեղավորվել արդեն վճարոված հյուրանոց: Եվ կստացվի, որ նոր տարբերակն ամենևին էլ այն դրախտ չէ, որը երևում էր գովազդային բրոշյուրներից:
Նշվում է, որ նմանատիպ խնդրի արդեն բախվել են Բելառուսից մեկնած զբոսաշրջիկները, որոնց մեկ ամիս առաջ թույլատրվել էր մուտք գործել երկիր: Ըստ մասնագետների, Ռուսաստանից հյուրերի ներհոսքը միայն սպառնում է ավելի սրել խնդիրը: Հանգստացող ...
Կարդալ ամբողջովին