Թեեւ մթնոլորտային երեւույթների փոփոխությունները պայմանավորված չեն մարդկային գործոնով, դրանց «կառավարումը» մեր հասարակությունում կապվում է Գագիկ Սուրենյանի անվան հետ. Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի գրառումներն ամենապահանջվածներից են համացանցի հայկական տիրույթում: Գագիկը Ֆեյսբուքում 117 հազարից ավելի հետեւորդ ունի:
BRAVO.am-ը նրա հետ զրույցը սկսել է եղանակի մասին հարցից, բայց նաեւ բացահայտել ենք հետաքրքրությունների շրջանակն ու ընտանիքում տիրող մթնոլորտը: Պարզել ենք, թե որն է նրա դեռեւս չիրականացած երազանքը, եւ թե ինչ թեմայի շուրջ է եղել Օֆելյա Համբարձումյանի հետ վերջին զրույցը:- Որպես նախաբան՝ փորձենք հասկանալ՝ որն է Ձեր նախընտրելի եղանակը. այն «ոսկե միջինը», որ թեթեւություն է հաղորդում:
- Միշտ սիրել եմ գարունը եւ առանձնակի սպասումներով եմ այն դիմավորում ամեն անգամ։ Որքան էլ օրացույցային գարունը գա, ինձ համար գարնան գալուստ ազդարարողը գարնան առաջին ամպրոպն է։ Մթնոլորտային երեւույթներից ամենաշատը հենց ամպրոպն եմ սիրում։ Իսկ հայաստանյան գարունը շատ բուռն է արտահայտվում, հատկապես շքեղ է ծառերի ծաղկման ընթացքը, որին արագ հաջորդում է զմրուխտ կանաչը։
- Մարդկանց համար եղանակի «ղեկավար» դիտարկվելը, հավանաբար, մեծ պատասխանատվություն է: Համավարակի սկզբնական շրջանում «պահանջում» էին ջերմաստիճանը բարձրացնել, իսկ ամռանն ընդհակառակը՝ նվազեցնել: Ինչպիսի՞ զգացողություններ եք ունենում նման պահերին:
- Վերջին տարիներին մեր հանրությունը բավական ներգրավված է մթնոլորտային երեւույթների փոփոխման գործընթացներում եւ հախուռն է արձագանքում։ Միշտ էլ ստանում եմ նամակներ տարբեր անհատներից, որոնք հետաքրքրվում են առաջիկայում սպասվող եղանակային փոփոխություններով։ Քանի որ մեր ոլորտը սպասարկում է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին, մարդկանց հետաքրքրությունները եղանակի փոփոխման պատճառների վերաբերյալ տարբեր են՝ անձնականից մինչեւ խիստ գործնական։
- Նախընտրում եք հանրության հետ անմիջական շփման մեջ լինել: Եղանակային ցանկացած փոփոխության մասին մարդիկ տեղեկանում են Ձեր գրառումներից ու արձագանքում: Երբեմն չի ուշանում նաեւ Ձեր կեսկատակ-կեսլուրջ պատասխանը: Հետաքրքիր է, կա՞ն մեկնաբանություններ կամ Ձեզ ուղղված նամակներ, որոնք առավել տպավորիչ են եղել:
- Հանրության հետ շփումն ինձ համար միշտ է նախընտրելի եղել։ Ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնց հետ ծանոթացել եմ պատահական շփումների միջոցով։ Ստացածս նամակներից թերեւս ամենատպավորիչն այն է, որ Սեւանի ափին հանգստյան գոտի ունեցող մի տղա ինձ խնդրում էր՝ Սեւանին հաղորդեմ շատ բարձր ջերմաստիճան, որպեսզի հան...

Կարդալ ամբողջովին