«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ավարտվել է գծի և այլ ենթակառուցվածքների աշնանային կոմիսիոն զննումը: Հանձնաժողովն ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ իրականացրել է ենթակառուցվածքի ամբողջական զննում՝ գնահատելու դրա պատրաստվածությունը և անձնակազմի աշխատանքը ձմեռային պայմաններում աշխատելու համար:
Վերստուգման են ենթարկվել գծեր, վարչական և տեխնոլոգիական նշանակության շենքեր և շինություններ, արհեստական կառույցներ, էներգետիկայի և ավտոմատացման սարքավորումներ: Մասնավորապես, ուսումնասիրվել է 800 կմ գծերի և կոնտակտային ցանցի ձմեռային պատրաստվածության վիճակը, մանրակրկիտ ստուգվել են 20 կամուրջներ, 15 քարշային ենթակայան և 53 կայարան։
Բացի այդ, ստուգվել են անձնակազմի ապահովվածությունը ձմեռային համազգեստով, գծերում և այլ ենթակառուցվածքներում ձյան դեմ պայքարի միջոցները, հակահրդեհային և վերականգնողական գնացքների պատրաստվածությունը, ինչպես նաև աշխատակիցների կենցաղային պայմանները և դրանց համապատասխանությունն աշխատանքի պաշտպանության չափանիշներին: Միջոցառումների այս ամբողջ համալիրն ուղղված է ձմռանը կրիտիկական ցածր ջերմաստիճանի պայմաններում և օրական ջերմաստիճանային տատանումների ժամանակ երկաթուղային ենթակառուցվածքի կայուն աշխատանքին նախապատրաստվելուն:
Ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են լայնածավալ աշխատանքներ բուսականությունից և կենցաղային աղբից մաքրման ուղղությամբ (Երևանի տարածքում այդ աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ինչի համար ընկերությունը շնորհակալություն է հայտնում): Այս միջոցառումները բարելավում են ճանապարհի երկայնքով տեսանելիությունը և ուղղված են ճանապարհին ձյան տակ մնացած բուսականության և քարերի՝ գծերին հայտնվելը կանխելուն: Ստուգման ընթացքում հայտնաբերված նորմերից շեղումները կվերացվեն մինչև օրացուցային ձմռան սկիզբը:
Նախորդ կոմիսիոն զննության համեմատ ենթակառուցվածքների վիճակը զգալիորեն բարելավվել է Վանաձորի և Գյումրիի տեղամասերում։ Ցավոք, բացի Վանաձորի տեղամասից, չթույլատրված գծանցների և օրինական գծանցների կահավորման հետ ...
Կարդալ ամբողջովին