Դեպի վեր

Բացառիկ դեպք Վարդաշենի «միլիցեքի բանտում». դատապարտյալը իրեն դրել է «Կոմս Մոնտե Քրիստո»-ի տեղը, մոռանալով, որ ինքը «Իֆ» ամրոցում չէ. նրա փախուտի փորձը բանտի աշխատակիցները կասեցրեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Բացառիկ դեպք Վարդաշենի «միլիցեքի բանտում». դատապարտյալը իրեն դրել է «Կոմս Մոնտե Քրիստո»-ի տեղը, մոռանալով, որ ինքը «Իֆ» ամրոցում չէ. նրա փախուտի փորձը բանտի աշխատակիցները կասեցրեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» (ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտ») քրեակատարողական հիմնարկում:

Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ դատապարտյալներից մեկը պլանավորել է բանտից իր փախուստը:

Քրեակատարողական ծառայության աշխատակիցները վստահ լինելով իրենց աղբյուրի տված տեղեկության վրա, զննության են ենթարկել բանտախուցը, ինչի արդյունքում խցի տարբեր հատվածներում թաքստոցներ են հայտնաբերել, որտեղից էլ դուրս է բերվել փախուստի իրականացման համար նախատեսված մետաղյա ինքնաշեն լինգ և այլ գործիքներ, որոնք, հավանաբար, պատրաստված են եղել դատապարտյալի կողմից խցում եղած տարբեր պարագաներից:

Զննության արդյունքում սանհանգույցի առաստաղի մի հատվածում հայտնաբերվել է մեծ չափերի անհարթ եզրերով անցք: Այն քողարկելու նպատակաով դատապարտյալը առաստաղից նախապես պոկած բետոնե բեկորներով անցքը փակել է, իսկ անցքի արտաքին մասը քողարկել է առաստաղի գույնի համապաստախան նրբատախտակով:

Սանհանգույցի այդ հատվածի թաքստոցում հայտնաբերվել են նաև փախուստի իրականացման համար նախատեսված այլ գործիքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ դատապարտյալը ոստիկանության նախկին ծառայող Էդգար Վարագյանն է, ով դատապարտվել է 15 տարի ազատազրկման՝ անձին առևանգելու, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակությամբ ավտոմեքենային տիրանալու համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ նշված բանտ տեղափոխվելը, նա 2018 թ.-ին եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և այդ թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 04:30-ի սահաններում, երկրորդ հարկում գտնվող խցի արտաքին պատը նախապես քանդելու եղանակով մուտք էր գոր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 526.5 530
EUR 637 648
RUR 7.07 7.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր