«Հայաստանը փոքր երկիր է, սակայն հարուստ է իր մշակույթով, ժառանգությամբ: Այստեղ բիզնես նպատակներով էի, տեսնելով զբոսաշրջության ներուժը՝ որոշեցի հենց այդ ուղղությամբ աշխատել: Հայկական զբոսաշրջային արդյունքի բազմազանությունը շատ մեծ է, կարող ենք խոսել պատմության, մշակույթի, խոհանոցի, արկածային տուրիզմի մասին: Դա արդյունավետ օգտագործել է պետք: Հայաստանում լինելով՝ գտա ինձ համար մի նոր զբոսաշրջավայր վայելելու համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Ադել Ամինը:
Հորդանանցիները տարվա ընթացքում սովորաբար երկու անգամ են ճանապարհորդում: Նրանք փնտրում են նոր հանգստավայրեր: Հորդանանի շուկան գրավելու համար, ըստ Ադել Ամինի, Հայաստանը մեծ ներուժ ունի: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը համապատասխանում է հորդանանցիների նախընտրություններին: Հայաստանի հարևան երկրներ Հորդանանից տարեկան եկող զբոսաշրջիկների թիվը կազմում է մեկ միլիոն: Իհարկե, նրանցից շատերը փնտրում են ծովափնյա հանգիստ, սակայն շատերը նաև նախընտրում են զբոսաշրջության մշակութային, քաղաքային, առևտրային ձևեր:
Ստորագրված հուշագիրը ենթադրում է թե´ Հայաստանում, թե´ Հորդանանում զբոսաշրջային հնարավորությունների առնչությամբ իրազեկվածության բարձրացում հասարակության լայն շրջանում: Նախատեսվում են...
Կարդալ ամբողջովին