Դեպի վեր

«ՍՕՍ-Մանկական գյուղում» արևային կայան է կառուցվել

panarmenian.net01/25/2023, 11:18

«ՍՕՍ-Մանկական գյուղում» արևային կայան է կառուցվել

25 հունվարի 2023 - 15:12 AMT

PanARMENIAN.Net - Այսուհետ Իջևանի «ՍՕՍ-Մանկական գյուղը», շնորհիվ իր գործընկերներ Ակբա բանկի ու բանկի Visa Բարերար քարտապանների, կունենա էներգիայի այլընտրանքային աղբյուր։ 50կՎտ հզորությամբ արևային կայանը գյուղը կթոթափի ֆինանսական մեծ բեռից՝ ապահովելով երկարաժամկետ խնայողություններ։

Իջևանի «ՍՕՍ-Մանկական գյուղի» տներում բնակվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Այստեղ նրանք ստանում են խնամք, դաստիարակություն և կրթություն, ճիշտ, ինչպես ընտանիքում։ Բարեգործական ծրագիրը նաև ամեն ինչ անում է, որպեսզի, հնարավորության դեպքում, երեխաները վերամիավորվեն կենսաբանական ընտանիքին։

Սա ծրագրի 2-րդ փուլն է. դեռ 2018-ին Ակբան այստեղ նույն Visa Բարերար ծրագրով, որն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, տեղադրել էր 14 արևային ջրատաքացուցիչ՝ ամբողջությամբ լուծելով ջրի տաքացման խնդիրը։

«Շարունակելու ենք Visa Բարերար քարտի ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքները, որ մեր հաճախորդներից հնարավորինս շատ մարդիկ դառնան բարերար: Ընդ որում, բարերար դառնալու համար ընդամենը պետք է վճարումները կատարել Visa Բարերար քարտով, մնացածը մենք ինքներս ենք կատարում մեր շահույթի հաշվին: «ՍՕՍ-Մանկական gյուղում» իրականացված այս ծրագիրը կարևոր էր մեզ համար նաև, որ բացի խնայողություններից, այստեղ ապրող մոտ 100 երեխա իրենց կյանքում ու կենցաղում տեսնեն, թե վերականգնվող էներգիան որքան կարևոր է ու մենք հուսով ենք, որ իրենք էլ, երբ մեծանան, կլինեն այն ջատագովներից մեկը, որ մեր երկիրը մաքուր էներգիայով սնվի ու շրջակա միջավայրը չաղտոտենք կամ, որքան հնարավոր է քիչ աղտոտենք»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Մելքոնյանը:

«Արևային էներգիայի նման ծրագրերը դեռ 5 տարի առաջ տարածված չէին, և հիմնադրամն առաջիններից էր, որ սկսեց խթանել արևային էներգիայի և, ընդհանրապես, վ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր