«Սահակյանը 15 ժողովածուի հեղինակ է: Գրել է պոեզիա, արձակ, կենսագրականներ, վեպ Թաթուլ Կրպեյանի մասին, երկրի մասին: Նրա գործերը մարդկային են. գրում է սիրով, անկեղծ, ջերմությամբ: Բնականությունը Սահակյանի ստեղծագործություններում բուրում է նոր թխած հացի պես»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա շեշտեց, որ Սահակյանը բազմաթիվ պարգևներ և մրցանակներ ունի, բայց հարկ են համարում գրականությանը մատուցած ծառայության համար պատվոգիր նվիրել գրողին:
Սահակյանի մի քանի գրքի խմբագիր Տիգրան Նիկողոսյանն էլ ասաց, որ կարոտից ու ցավից են ծնվել Ռաֆայել Սահակյանի երկրի մասին պատմող գրերը: «Սահակյանը մեկն է այն քչերից, որն իր արձակ և չափածո գործում վառ է պահում հայրենիքի թեման և դրա լավագույն վկայությունն է «Կապույտ կանչ» վեպը, որի հերոսները, անցնելով ցավի ու տառապանքի միջով, հավատարիմ են մնում նախնյաց հիշատակին և իրենց նոր հայրենիքում տեր ու մշակ, Սարդարապատի գոյամարտի մասնակից և հուշահամալիր կառուցող դառնում»,-ընդգծեց Նիկողոսյանը:
Խոսելով «Էրգիրը տեսա հորս աչքերով», «Արծվապաշտ երկիր», «Արևի արցունքներ» գրքերի մասին՝ նա ասաց՝ գործերը փաստում են, որ Սահակյանն իր ժամանակի վկան ու տարեգիրն է:
Ռաֆայել Սահակյանին տարիքը չի վախեցնում, չի հուսահատեցնում: Նա նշեց՝ կա մի աշխարհ, որով անցել է տասնամյակներ առաջ և հասկացել, որ ամենաթանկ բանն աշխարհում հայրենի տունն է, հողը, ծննդավայրը, ամենամեծ արժեքները ծնողներն են՝ հայրը, մայրը, հարազատներն են, որոնց լույսի, հոգու սքանչելիքով կերտում է իր օրը, կյանքը, բանաստեղծությունը, գիրը, որովհետև առանց այդ արժեքների գիրը կարող է կեղծ հնչել, առանց արմատներ, առանց հողի, առանց շնչառության:
Սահակյանի հայրը բռնագաղթվել է Արևմտյան Հայաստանից: Նա ընտանիքին է փոխանցել սերն առ հայրենիք, և հեղինակը այդ կարոտը պահպանել է: Սահակյանի հայրը երազել է լինել իր ծննդավայրում, սակայն չի կարողացել, իսկ Ռաֆայել Սահակյանը երկու անգամ եղել է Արևմտյան Հայաստանում, որից հետո գրել է «Էրգիրը տեսա հորս աչքերով» գիրքը, որտեղ ներկայացրել է ամբողջ Արևմտյան Հայաստանը: «Հասկացա, որ իմ հոգու պաթոսն առնչվում է մայրենի հողին, մարդուն, հայրեն...
Կարդալ ամբողջովին