PanARMENIAN.Net - Սկսած 2021-ից մինչև 2022 թվականի հուլիս ամիսը Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 1000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման, բնակֆոնդի վերանորոգման արդյունքում։ Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։
Նշվում է, որ Արցախը հայկական պահելու ամենակարևոր անելիքներից մեկը բնակարանաշինությունն է։
Բնակարաններից 377-ը տրամադրվել է Ստեփանակերտում՝ նորակառույց շենքերում, որոնք կառուցվել են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական միջոցների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Բնակարաններն ու բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց, տեղահանված, առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, Պաշտպանության բանակի գործող և պահեստազորի զինծառայողների, հինգ և ավելի զավակներ ունեցող, փախստականի կարգավիճակ ստացածների ու ծնողազուրկ անձանց ընտանիքներին, գրում է Արցա...
Կարդալ ամբողջովին
