Դեպի վեր

Պարտվել պատերազմում՝ չի նշանակում, որ մեր ազգային արժանապատվությունը կարող են վիրավորել. նոյեմբերի 9-ին պետք է հրավիրել արժանապատվության հանրահավաք. Վահե Հովհաննիսյան

henaran.am11/2/2021, 8:42

Պարտվել պատերազմում՝ չի նշանակում, որ մեր ազգային արժանապատվությունը կարող են վիրավորել. նոյեմբերի 9-ին պետք է հրավիրել արժանապատվության հանրահավաք. Վահե Հովհաննիսյան

Ընդդիմադիր համակարգերից կցկտուր արտահոսքեր են տրվում առաջիկայում սպասվող հանրահավաքի մասին։ Նկատելի անհստակությունը, սակայն, մատնում է, որ մի շատ կարևոր բան պարզ չէ. դա լինելու է հանրահավաք ինչի՞ մասին, ինչի՞ն դեմ կամ ինչի՞ն կողմ։ Փաստաթղթերի՞, որոնց բովանդակությունը չգիտենք, պրոցեսը կազմակերպող միջնորդի՞, բանակցությունների՞ (բայց այդ դեպքում ի՞նչ ենք առաջարկում), Նիկոլի՞, որը միայնակ տնօրինում է ողջ ազգի ճակատագիրը։

Իհարկե, եթե լինի հանրահավաքի օր, ժամ, զգալի թվով մարդիկ կգնան. հրապարակը կլցվի, ինչպես մեկ տարի առաջ։ Մարդիկ կգնան, որովհետև որպես քաղաքացի զգում են անհանգստություն. ինչ-որ շատ կարևոր բան մեր հայրենիքը կորցնում է։ Հարթակը կարող է մատուցել Նիկոլի արածների ողջ ողբերգական տարեգրությունը և նրան կոչել ուղիղ մեկ տարի շրջանառվող բառացանկից ցանկացածով։ Իհարկե, կարելի է բացականչել նաև՝ Շուշին մերն է լինելու և այլն, բայց ինչի՞ կբերի այդ ամենը, ո՞րն է լինելու հաջորդ օրվա անելիքը։ Իհարկե, հարթակը կարող է ավելի ռադիկալ դառնալ ու հայտարարել, որ թույլ չի տա Ադրբեջանի հետ որևէ համաձայնություն՝ ոչ մի դեմարկացիա, ոչ մի դելիմիտացիա, ոչ մի բանակցություն, Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն, ոչ մի ապաշրջափակում և այլն։ Գուցե դա արժանանա հրապարակի առաջին շարքերի հավանությանը, բայց հասարակության ավելի գիտակից ու ավելի լայն շերտերը դրանից անմիջապես հետո, թեկուզ՝ շշուկով, բայց համատարած հարց են տալու. իսկ այլընտրանքը ո՞րն է, իսկ ի՞նչ եք դուք առաջարկում։ Սա կբերի հասարակության և հարթակի խզվածությանը։

Արժանապատվության հանրահավաք

Նոյեմբերի 9-ի նախաշեմին, այնուհանդերձ, կա´ մի գաղափար, որի դրոշի տակ պետք է հանրահավաքի հրավիրել մարդկանց։ Դա արժանապատվության գաղափարն է։ Մի կողմ ենք թողնում բոլոր փաստաթղթերը։
Պարտվել պատերազմում՝ չի նշանակում պարտվել որպես ազգ, չի նշանակում, որ մեր ազգային արժանապատվությունը կարող են վիրավորել։ Եթե մենք արժանապատվության գաղափարի տակ հարյուր հազարներով դուրս ենք գալիս փողոց, դա նշանակում է, որ մենք չենք ընդունելու մեր արժանապատվությունը վիրավորող զարգացումներ։ Մենք պետք է լինենք պրագմատիկ և ընդունենք, որ պատերազմից հետո նոր իրողություն է, ու փաստաթղթերը կարող են լինել մեղմ ասած ոչ հաճելի, բայց դրանք չպետք է հատեն արժանապատվության սահմանը։

«Նոյեմբերի 9»-ի հանրահավաքի կենսունակ ուղերձը պետք է լինի.

Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների, դժվար լուծումների, բայց ազգային արժանապատվության ստորացմանը՝ ոչ։
Մենք, որպես ընթացիկ սերունդ, պետք է կարողանանք արժանապատվության դրոշի տակ միավորվել՝ մոռանալով իռացիոնալ բոլոր կոչերը՝ Սևրի պայմանագիրը, Վուդրո Վուլսոնին, Ստալինի որոշումը, Մինսկի խմբին, եվրոպական որևէ խորհրդարանականի հուզական խոսքը և մյուսներին։

Այն օրը, երբ մենք հարյուր հազարներով փողոցում լինելով՝ կարձան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր