Դեպի վեր

Առանցքային հանդիպում վարչապետի մոտ. մանևրի որքան ռեսուրս է մնացել

1in.am09/17/2020, 4:06

Առանցքային հանդիպում վարչապետի մոտ. մանևրի որքան ռեսուրս է մնացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Ընթերցողի համար թերևս պարզ է, որ խոսքն Ամուլսարի խնդրի մասին է, հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից հետո դրանում ստեղծված անորոշ վիճակը, հայտնի իրադրությունն ու դրա արդեն երկու տարի և ավելի ձգվող վիճակը:

Վարչապետի մոտ հանդիպումը տեղի է ունենում նաև մեկ այլ հատկանշական հանգամանքի ֆոնին, կամ՝ գուցե երկու:

Սեպտեմբերի 14-ից մեկնարկել է հայ-ամերիկյան Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, որը տեղի է ունենալու հեռավար հանդիպումների ձևաչափով, թեև ամփոփիչ հանդիպումը հոկտեմբերին տեղի է ունենալու արդեն ԱՄՆ-ում: Իսկ հայտնի է, որ Ամուլսարի հարցը Հայաստանում ներդրումային միջավայրի և տնտեսական հեռանկարների համատեքստում ամերիկյան պետական ուշադրության կենտրոնում է, ինչն արտահայտվել է Հայաստանում ԱՄՆ դիվանագետների մի շարք հայտարարություններով և Հայաստանի պաշտոնյաների հետ քննարկումով: Ի դեպ, հատկանշական է թերևս նաև այն, որ նույն օրը Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի հետ է հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Իհարկե, իրավացի չի լինի պնդումը, որ այդ հանդիպման պատճառը կամ թեման միայն Ամուլսարն է, որովհետև ԱՄՆ-ն Հայաստանի կառավարության հետ մի շարք այլ ծրագրեր է իրականացնում Հայաստանի բնության պահպանության ուղղությամբ:

Մյուս հանգամանքն այն է, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ փուլից առաջ հրապարակվեց Հայաստանում ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը, որտեղ խոսք կար հենց Ամուլսարում անորոշության հետ կապված մտահոգության մասին: Ինչ խոսք, Հայաստանի որոշումն Ամուլսարի վերաբերյալ պետք է լինի Հայաստանի որոշումը, այսինքն՝ ինքնիշխան որոշում: Նիկոլ Փաշինյանն էլ ներդրողների հետ հանդիպմանն ասել է, որ «անձամբ իր և կառավարության համար ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր