Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշեց, որ քաղաքացիներից բողոքներ են ստանում, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը փաստացի դադարեցված է, նրանց բուժհիմնարկներում հերթագրում են և ուղարկում տուն: Նա հետաքրքրվեց, թե արդյոք քայլեր արվո՞ւմ են այդ վիճակը շտկելու համար:
Ավանեսյանը նշեց, որ անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու շրջանակում որևէ կասեցված, չկատարված ծառայություն չունեն: «Այո, ունենք պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում: Մենք տարվա սկզբին ունենք որոշակի բյուջե, որի շրջանակում կնքում ենք պայմանագրեր ԲԿ-ների հետ, որոնք իրենց համամասնության շրջանակում, հերթագրելով, բաղդատելով կարևոր անհետաձգելի և ըստ ցուցումների դեպքերը, իրականացնում են ընդհանուր բժշկական օգնությունը:
Այսօր առողջապահության ոլորտի ճշգրտված բյուջեն, չհաշված կորոնավիրուսով պայմանավորված ծախսերը, կազմում է 114 մլրդ 495 մլն դրամ, առողջապահական բյուջեի ընդհանուր աճը 33 տո...
Կարդալ ամբողջովին