Դեպի վեր

Պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա և միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ. Նիդեռլանդների նախկին պատգամավորներ

armtimes.com06/9/2023, 4:18

Պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա և միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ. Նիդեռլանդների նախկին պատգամավորներ

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են արել Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և այդ առաքելությունն ընդունելու հարցում ճնշում գործադրել Բաքվի վրա:

Նրանք այս համատեղ հայտարարությունը հրապարակել են «Nederlands Dagblad» կայքում:

Խաղաղությանը հնարավորություն տալու համար, բացի Արցախի բնակիչների երաշխավորված անվտանգությունից, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի հավատարիմ համագործակցությունը վերջնական սահմանների հաստատման, ռազմագերիների վերադարձի, փախստականների անվտանգ վերադարձի, վարչական և մշակութային ինքնավարության հարցերում։ Միանշանակ կարևոր է նաև տարածաշրջանային կապուղիների վերաբացումը, ինչպիսին է այժմ փակ Լաչինի միջանցքը՝ Հայաստանից Արցախ միակ մուտքի ճանապարհը»,- նշված է հայտարարության մեջ։

Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորների կարծիքով՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությամբ Հայաստանը ոչ միայն ռիսկի է դիմել, այլև կարևոր քայլ է կատարել դեպի խաղաղություն։

«Այժմ ժամանակն է, որ Եվրամիությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, հնարավորության դեպքում՝ Միավորված ազգերի կազմակերպության օգնությամբ աջակցեն, օգնեն սահմանել և իրականացնել խաղաղության այս նախերգանքը։ Սա հնարավոր չէ առանց Արցախի ներկայացուցիչների՝ քննարկմանը փաստացի մասնակցության։ Բոլորս հասկանում ենք, որ սա բարդ խնդիր է, որը սակայն մեծ նշանակություն ունի։ Մենք պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ առանց միջազգային ներգրավվածության խաղաղ գործընթացը դատապարտված է ձախողման։ Ի վերջո, Բաքվի ռեժիմը բռնապետական է և անվստահելի. Ադրբեջանը շատ ցածր դիրք է զբաղեցնում Մարդկային ազատության ինդեքսում (Human freedom Index), և այս երկրում այլախոհներին, օրինակ, չեն հանդուրժում։

Հայաստանը, մյուս կողմից, լիարժեք ժողովրդավարական երկիր է՝ ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերություններով։ Թեև Ադրբեջանը տնտեսական հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, մասնավորապես...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր