Դեպի վեր

Կադաստրի նախկին պաշտոնյայի և մեկ քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

armtimes.com03/17/2023, 2:18

Կադաստրի նախկին պաշտոնյայի և մեկ քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Երևանի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ապօրինաբար է գրանցվել։ Կադաստրի նախկին պաշտոնյա Ռ.Հ.-ի և քաղաքացի Տ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Այս մասին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը հետևյալ հաղորդգրությունն է տարածել․

«2023 թվականի մարտի 17-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Ռ.Հ.-ի և քաղաքացի Տ.Ա.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Ռ.Հ.-ն, 2004 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը, քաղաքացի Տ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, նույն ստորաբաժանման աշխատակից Գ.Ս.-ի օժանդակությամբ, 2005 թվականի հունիսի 6-ին, անտեսելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2005 թվականի մարտի 29-ի թիվ 05-931 որոշումը, գրանցել է քաղաքացի Տ.Ա.-ի սեփականության իրավունքը՝ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում գտնվող 1976.1 քմ մակերեսով հողամասի և 50.8 քմ մակերեսով նկուղի նկատմամբ (հանրությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր