«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 21-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներից:
Նախ, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արցախի եւ Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը:
Իսկ մինչ այդ էլ Արցախի նախկին նախագահները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հինգ նախագահների, կարելի է ասել, պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից, որը թերեւս եզակի մարդկանցից է, որ լավ հարաբերություններ ունի Հայաստանի բոլոր երեք նախագահների հետ:...
Կարդալ ամբողջովին