Արագածոտնի մարզի Արտենի համայնքում հունիսի 1-ին բացվեց համայնքային լոգոպեդի սենյակը: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) լոգոպեդ Նանե Մանուկյանը, ով աշխատում էր Արտենիում շաբաթական մեկ օր, Արտենիի համայնքապետ Գեղամ Խլղաթյանի նախաձեռնությամբ այսուհետ ծառայելու է ամբողջ համայնքի մանուկներին: Գյուղապետի համար որոշման հիմք է ծառայել իր բարեկամներից մեկի զավակը, ով ընդգրկվել էր Հիմնադրամի՝ խոսքի դժվարություններ ունեցող երեխաների աջակցության ծրագրում: Մինչ այդ երեխան բաղաձայն հնչյունները չէր կարողանում արտասանել, սակայն այժմ խոսքը գրեթե ամբողջությամբ շտկվել է: «COAF-ի ծրագրի օգտակարությունն ակնհայտ էր, ցանկացա ինքս էլ ներդրում ունենալ այդ գործում: Արդյունքում որոշեցինք, որ գյուղում պետք է անպայման լոգոպեդի հաստիք լինի, որպեսզի մասնագետը կարողանա ավելի շատ ժամանակ տրամադրել մեր համայնքի երեխաներին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ասել է համայնքապետ Գեղամ Խլղաթյանը: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայաստանի մանուկներ հիմնադրամի Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիրը գյուղական համայնքներում լոգոպեդական ծառայություն է իրականացնում 2011 թ.-ից: Այս պահին Արագածոտնի և Արմավիրի մարզերի 7 համայնքների 92 երեխա ծրագրի շահառու է: Արտենիում ծրագիրը գործում է արդեն 1 տարի՝ սպասարկելով նախադպրոցական և դպրոցական տարիքի 8 երեխաների, ովքեր լոգոպեդի հետ աշխատանքի կարիք ունեն: COAF «Աջակցություն խոսքի դժվարություն ունեցող երեխաներին» ենթածրագրի շրջանակներում գործող Արտենիի լոգոպեդական սենյակը համայնքապետարանի աջակցությամբ համալրվեց դիդակտիկ նյութերով, խաղերով և ծառայությանն անհրաժեշտ կահավորանքով: «Շատ կարևոր է, որ տեղական իշխանությունները գնահատում են համայնքի համար անհրաժեշտ այս ծառայությունը, ներդրում են կատարում համայնքում՝ ապահովելու ծառայության կայուն հասանելիությունը»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի...
Կարդալ ամբողջովին