18 մարտի 2023 - 17:04 AMT
PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
«Մարտի 18-ի առավոտյան, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական-քաղաքական տևական գործունեության և, ըստ երևույթին, վերջին շրջանին իր ազատ արտահայտած թե՛ բանավոր, թե՛ գրավոր մտքերին, նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջը կոտրվել է այն մարդու կողմից, ով ամենաշատն է ազդվել իր ամենավերջին՝ երեկվա հայտարարությունից՝ «Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված»։
Հովհաննիսյանի էջը, որը երկար տարիներ օգտագործվում է սոսկ որպես պաշտոնական քաղաքացիական-ազգային, և ոչ թե անձնական հաղորդամիջոց, այժմ հնարավորության սահմաններում վեր...