2021-2022 թթ ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝ փետրվարի 28, 2021թ.
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտարարում է, որ արդեն ընդունվում են ՊԳԿ / Հունգարիայի կառավարության կրթաթոշակի դիմումները։ Երկամյա կրթաթոշակը ֆինանսավորում է զարգացող և միջին եկամուտ ունեցող երկրների խոստումնալից ուսանողների՝ գյուղատնտեսության գծով ասպիրանտուրայում ուսումը։
Հունգարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ՊԳԿ կրթաթոշակն արդեն տասներեքերորդ տարին անընդմեջ հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ընդլայնել և խորացնել իրենց գիտելիքները: Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել գյուղատնտեսության նպատակով ջրային պաշարների կառավարման ճարտարագիտություն, բույսերի պաշտպանություն կամ բուսաբուծություն ՝ Հունգարիայի հայտնի Սուրբ Ստեփանոս համալսարանում:
Կրթաթոշակն ընդգրկում է դիմումի և ուսման վարձը, հիմնական գրքերը, հանրակացարանային տեղավորումը, կենսապահովման ծախսերը և առողջության ապահովագրությունը:
2021-2022 թթ ծրագրին դիմելու վերջնաժամկետն է՝ փետրվարի 28, 2021թ.: Ուսումնական տարին սկսվելու է 2021թ.-ի աշնանը:
Մինչ օրս այս ծրագրից օգտվել է ավելի քան 350 ուսանող, ովքեր, վերառանալով իրենց հայրենիք, աշխատաշուկայում ունենում են ավելի լավ հն...
Կարդալ ամբողջովին