Դեպի վեր

Հայաստանն ուզում է ռազմավարական բնույթ հաղորդել Վրաստանի հետ հարաբերություններին. փորձագետ

armenpress.am05/14/2022, 1:42

Հայաստանն ուզում է ռազմավարական բնույթ հաղորդել Վրաստանի հետ հարաբերություններին. փորձագետ

Հայ եւ վրացի փորձագետներն ընդհանուր առմամբ բարձր են գնահատում Հայաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերություններն ու հատկապես քաղաքական երկխոսությունը երկու հարևան երկրների միջև նորանկախ շրջանում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի նախօրեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը շեշտեց հայ-վրացական հարաբերությունները խորացնելու եւ դրանք ռազմավարական մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:

«Մենք պետք է էլ ավելի մեծ ջանքեր գործադրենք մեր երկու պետությունների՝ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների զարգացման համար: Քրիստոնյա երկու ժողովուրդները պետք է իրար թիկունք լինեն եւ աջակցեն միմյանց այս մեծ ու բարդ տարածաշրջանում: Նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլև՝ ավելի լայն տարածաշրջանը», - ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրացագետը փաստեց, որ միջպետական հարաբերությունների այս նոր շրջափուլում քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ Վրաստանի միջև միշտ էլ ակտիվ ու դինամիկ է եղել, իսկ վերջին մեկուկես ամսվա ընթացքում հայ-վրացական փոխայցերի աննախադեպ ակտիվություն է նկատվում: Մասնավորապես, Հայաստան եկավ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը, Վրաստան այցելեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնական այցով Հայաստան եկավ Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին, Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի արդարադատության նախարարների հերթական համաժողովը:

«Այս ամենը ցույց է տալիս, որ մենք մի կողմից ընկերություն ենք անում, մյուս կողմից ուսումնասիրում ենք միմյանց փորձը, մասնավորապես, Վրաստանում իրականացված բարեփոխումները: Քաղաքական երկխոսությունը Երևանի եւ Թբիլիսիի միջև բարձր մակարդակի վրա է, փոխհարաբերությունները բարիդրացիական են, ինչպես նշվում է հայեցակարգային փաստաթղթերում: Բայց շատ կարևոր է ընդգծել, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական նշա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր