Շախմատային լայն հասարակությունը համավարակի շրջանում տեղափոխվեց օնլայն հարթակ: Կազմակերպվեցին և դեռ ընթանում են բազմաթիվ մրցաշարեր՝ բավականին խոշոր պարգևավճարներով:
Իհարկե, օնլայն շախմատն իր հետ նաև բազմաթիվ խնդիրներ առաջ բերեց: Մասնավորապես, ՖԻԴԵ-ի կազմակերպած շախմատային օնլայն օլիմպիադայի ժամանակ մի անգամ խնդիրներ եղան chess.com կայքի սերվերի հետ, որի պատճառով, մասնավորապես, պայքարից դուրս մնաց Հայաստանի հավաքականը, իսկ նման խնդիրների նորմալ լուծում այդպես էլ չգտնվեց: Ընդ որում, օնլայն հարթակում պարտիաները հիմնականում անցնում են արագ կամ կայծակնային շախմատի կանոններով:
Սակայն, աստիճանաբար սկսում է վերադառնալ նաև իրական շախմատը՝ դասական շախմատի կանոններով: Արդեն մի քանի խոշոր մրցաշարեր են անցկացվել Ռուսաստանում, իսկ սեպտեմբերի 16-ին գերմանական Կարլսրուեում մեկնարկել է Բունդեսլիգայի 2020թ.-ի առաջնությունը (Գերմանիայի թիմային առաջնություն):
Մրցաշարի մասնակիցների թվում է նաև Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը: Նա հանդես է գա...
Կարդալ ամբողջովին