Դեպի վեր

ՀՀ ներքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին

armtimes.com01/25/2023, 2:48

ՀՀ ներքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին

Հունվարի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին՝ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորությամբ։

Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել Եվրամիության պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Նա մատնանշել է իրականացվող մի շարք բարեփոխումներ, որոնց իրականացմանն օժանդանելու համար շնորհակալություն է հայտնել հյուրերին։

Ներքին գործերի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը, որն ուղղված է ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, հարգանքի արժանի և պրոֆեսիոնալ ծառայություններ ունենալուն։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել են Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է իրականացված աշխատանքները, որոնք ընդգրկում են ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար և միգրացիոն ծառայությունները։ Այս ուղղությամբ կարևորվել է հատկապես ԵՄ ԹԱՅԵՔՍ ծրագիրը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը ներկայացրել է դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի և ICI...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր