Դեպի վեր

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը համալրվել է բացառիկ սարքավորումներով

armenpress.am07/22/2021, 2:36

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը համալրվել է բացառիկ սարքավորումներով

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը համալրվել է հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար նախատեսված բարձրակարգ սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ աշխատել և ոլորտում նորանոր հաջողություններ գրանցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սարքավորումները ձեռք են բերվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)-ի աջակցությամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում:

ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 22-ին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ի սրտե շնորհավորեց ներկաներին հրաշալի ձեռքբերման համար: «Կարծում եմ՝ հարուստ ժառանգություն, հնագիտական շերտեր ու արժեքներ ունենալը հպարտություն լինելուց զատ պատասխանատվություն է: 21-րդ դարում արժեքների հանդեպ վերաբերմունքի, արժեքների հանդեպ հարգանքի մասին առանց 21-րդ դարի գործիքակազմին, բարձր տեխնոլոգիաներին, սարքավորումներին տիրապետելու խոսելը, մնում է միայն հռչակագրի մակարդակում: Հայաստանի և Ճապոնիայի գիտական, մշակութային, կրթական համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, և շատ հուզիչ է, երբ այս նվիրատվության յուրաքանչյուր արկղի վրա գրված է. «Ճապոնիայի ժողովրդի կողմից»: Մենք իսկապես այս ամենն ընկալում ենք որպես հնագույն քաղաքակրթություն և մշակույթ ունեցող ժողովրդի կողմից մեծ նվեր հայ ժողովրդին. միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը»,-շեշտեց Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են սարքավորումների ձեռքբերման գործում:

Խզմալյանը շեշտեց՝ շատ կցանկանան Ճապոնիայի հետ մասնագետների վերապատրաստման համատեղ ծրագրեր մշակել, որովհետև նման սարքավորումներին տիրապետելու համար անհրաժեշտ է մշտապես կատարելագործել իմացությունը:

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն էլ ընդգծեց, որ վերականգնման սարքերը մեծապես նպաստելու են հնագիտական աշխատանքների կազմակերպմանը: Նա շեշտեց, որ Հայաստանում նման սարքավորումներ միայն իրենց ՊՈԱԿ-ն ունի, և իրենք պատրաստ են համագործակցել հնագետ գործընկերների, կազմակերպությունների հետ:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ելույթ ունեցավ հայերեն՝ նշելով, որ ծրագիրը կնպաստի աջակցելու Հայաստանի ապագա սերունդների համար զգալի մշակութային ժառանգության պահպանմանն ու անցյալից դեպի ապագա տանող կամուրջի ստեղծմանն ուղղված ջանքերին: Նա ասաց՝ Ճապոնիան և Հայաստանն ունեն դարավոր պատմություն ու հարուստ ավանդույթներ, որոնք պետք է պահպանել:

Դեսպանը հույս ունի, որ այս ծրագիրն առավել կամրապնդի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոն էլ հիշեցրեց, որ ՊՈԱԿ-ը վերականգնման և պահպանման սարքավորումների կատարելագործման համար դիմում-հայտ էր ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը: Երբ գործակալության անձնակազմը և ճապոնացի փորձագետներն այցելել են Հայաստան իրավիճակին ծանոթանալու համար, նրանց ներկայացվել են փաստեր, որոնք մատնանշել են ծրագրի անհրաժեշտությունն ու կարևորությունը:

«Տեսանք հսկայական քանակությամբ մշակութային ժառանգություն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր