Դեպի վեր

Թվային հմտություններ ապագայի համար. ի՞նչ ուսումնասիրել այսօր՝ վաղվա աշխարհին հարմարվելու համար

armenpress.am09/9/2022, 9:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Թվային հմտություններ ապագայի համար. ի՞նչ ուսումնասիրել այսօր՝ վաղվա աշխարհին հարմարվելու համար

ժամանակակից աշխարհն սկզբունքորեն տարբերվում է այն աշխարհից, որտեղ մենք ապրում էինք մի քանի տասնամյակ առաջ: Համացանցի գալուստով այն արագորեն զարգանում է, նախկինում շատ կարևոր հմտություններ անհետանում են, և կարևոր է, որ մարդիկ կարողանան արագ հարմարվել փոփոխվող միջավայրին, որտեղ հաղորդակցությունների մեծ մասը տեղափոխվել է առցանց հարթակներ:

Թվային կյանքը պահանջում է բոլորովին այլ հմտություններ: Բարեբախտաբար, դրանց տիրապետելու բոլոր գործիքներն ազատորեն հասանելի են: Պարզապես պետք է ընտրել, թե ինչին ուշադրություն դարձնել առաջին հերթին:

Թվային հիգիենա

Անձնական հիգիենան բաղկացած է պարզ կանոններից, որոնք օգնում են մարդուն առողջ մնալ և կանխել հավանական խնդիրների առաջացումը։ Այդպես էլ թվային հիգիենան օգնում է պաշտպանվել, բայց արդեն առցանց տիրույթում:

Խոսքն առաջին հերթին տեղեկատվական անվտանգության հիմնական կանոնների մասին է, որոնք անհրաժեշտ են բոլորին՝ անձնական գաղտնի տվյալները չվտանգելու և համացանցում խաբեբաների զոհ չդառնալու համար։ Այսպիսով, կարևոր է միշտ օգտագործել ժամանակակից հակավիրուս, ժամանակին թարմացնել օպերացիոն համակարգը և այլ ծրագրեր, չհետևել կասկածելի հղումներին և օգտագործել հուսալի հավելվածներ և վստահելի ռեսուրսներ:

Այնուամենայնիվ, տեղեկատվական անվտանգության հիմնական կանոններին հետևելուց բացի, թվային հիգիենան ներառում է նաև այլ կարևոր հմտություններ, ներառյալ ինտերնետ ռեսուրսների հետ աշխատելու ունակությունը, գիտակցումը՝ ինչ տվյալներով եք կիսվում և բովանդակության իսկությունն ստուգելու կարողությունը:

Ինչպես «ավանդական» անձնական հիգիենայի պահպանումը, այնպես էլ թվային հիգիենայի կիրառումը կօգնի առավել պաշտպանված լինել, ինչպես նաև «կթեթևացնի» այլոց կյանքը։ Իսկ եթե մեծամասնությունը հետևի այս կանոններին, ապա ամբողջ թվային միջավայրը կդառնա ավելի ապահով:

Բովանդակության ստեղծում

Բովանդակությունը թվային աշխարհի անբաժանելի մասն է: Ամեն վայրկյան առցանց տարածքում ստեղծվում է բազմաժանր և բազմատիպ բովանդակություն: Այս առումով թվային բովանդակության ստեղծումը դարձել է ժամանակակից աշխարհում ամենապահանջված հմտություններից մեկը, իսկ բովանդակություն ստեղծողը՝ ամենահեռանկարային մասնագիտություններից մեկը:

Գրագետ և գրավիչ տեքստեր գրելու, սոցիալական ցանցերի համար լուսանկարներ խմբագրելու և կրեատիվ տեսանյութեր նկարահանելու ունակությունն օգտակար է ոչ միայն պրոֆեսիոնալ բլոգերների, այլև բազմաթիվ այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար։ Սոցիալական մեդիայի բովանդակության միջոցով յուրաքանչյուրը կարող է կիսվել անձնական փորձով, արտահայտել սեփական կարծիքը, շփվել ուրիշների հետ և հանրայնացնել անձնական բրենդը:

Առավել արդյունավետ են զարգանում այնպիսի հանրաճանաչ հարթակներում ստեղծված բլոգները, ինչպիսիք են ակնթարթային մեսենջերները: Թիրախային լսարանի համար սա տեղեկատվություն սպառելու հարմար և ծանոթ ալիք է, իսկ բովանդակություն ստեղծողների համար մեսենջերներն ունեն բոլոր պայմանները հարմարավետ բլոգներ ստեղծելու համար։

Օրինակ, այս գարնանը Viber-ը ներկայացրեց իր նոր թարմացումը բովանդակություն ստեղծողների համար։ Մեկնաբանությունների, վերլուծության և հետաձգված հրապարակումների հնարավորությամբ Viber ալիքների շնորհիվ կարող եք կիսվել տարաբնույթ բովանդակությամբ՝ լուսանկարներով, տեսանյութերով և տեքստերով: Ալիքների օգնությամբ Viber մեսենջերում բովանդակություն ստեղծողները կարող են շփվել թիրախային լսարանի հետ ամբողջ աշխարհում, ավելի լավ հասկանալ նրանց հետաքրքրությունները և մեկնաբանությունների միջոցով հետադարձ կապ պահպանել, վերլուծել ինսայթները՝ օգտագործելով ներքին վերլուծության գործիքակազմը, իսկ օգտատերերը հեշտությամբ կարող են գտնել «իրենց» բովանդակությունը, համապատասխան ալիքներն ու այն տեղեկատվությունը, որով նրանք առավել հետաքրքրված են:

Ցանկության դեպքում կոնտենտ մշակողները Viber-ում կարող են լինել առավել կրեատիվ և ստեղծել սեփական սթիքերների փաթեթներ ու GIF անիմացիաներ: Անսահմանափակ թվով հետևորդների հնարավորությունը և մոդերատորության հարմարավետ գործիքակազմը թույլ կտան ստեղծել ինչպես մասշտաբային ալիք, որը կմիավորի հազարավոր ընթերցողների, այնպես էլ անձնական բլոգ, որին կբաժանորդագրվեն միայն ընկերները: Ձևաչափի ընտրությունը որոշում է օգտատերը։ Այստեղ կարևորը կրեատիվությունն ու անսահման երևակայությունն է:

Համացանցային էթիկետ

Թվային էթիկետի կանոններն առաջին անգամ սահմանել է ամերիկացի ծրագրավորող Վիրջինիա Շին 1994 թվականին «Netiquette» գրքում։ Այ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 403 413
EUR 386 406
RUR 6.77 7.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր