Դեպի վեր

Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի Եվրոպայի խորհրդի օրակարգային հարցերում

armenpress.am06/16/2022, 12:36

Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի Եվրոպայի խորհրդի օրակարգային հարցերում

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական տաս երկրի առաջնորդներ նախաձեռնեցին մայրցամաքում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների տարածման գործընթաց՝ համարելով, որ դրանք են Եվրոպայի խաղաղ ապագայի հիմնասյուները: Այդպես, 1949թ. մայիսի 5-ին Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Դանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Միացյալ Թագավորության ղեկավարները ստորագրեցին Լոնդոնի համաձայնագիրը՝ հիմնադրելով առաջին համաեվրոպական կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, որն այսօր ունի 46 լիիրավ անդամ: 1953թ. սեպտեմբերի 3-ին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործողության մեջ մտնելուց հետո, 1959թ. փետրվարին սկսեց գործել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Խորհրդանշական կերպով կառույցի նստավայր ընտրվեց տևական ժամանակ «վիճելի» Էլզաս մարզի Ստրասբուրգ քաղաքը։

Իր գոյության 73 տարիների ընթացքում, Եվրոպայի խորհուրդը ձևավորել է եվրոպական մայրցամաքի կոնվենցիոն համակարգը՝ եվրոպական չափորոշիչներն ու նորմերը, որը ներկայում 223 կոնվենցիա և արձանագրություն է, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Եվրոպական սոցիալական Խարտիան, Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական Խարտիան, Խոշտանգումների կանխարգելման, Եվրոպական մշակութային, Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին, Թրաֆիկինգի դեմ պայքարի, Ահաբեկչության, Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի և այլ կոնվենցիաները: Գործում է թվով 15 մասնակի կամ ընդլայնված մասնակի համաձայնագիր, ինչպես օրինակ՝ Իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով), Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի Պոմպիդու խումբը, Կոռուպցիայի դեմ պայքարի խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, Համատեղ կինոարտադրության մասին Եվրիմաժ հիմնադրամը, ԵԽ Զարգացման բանկը, Եվրոպայում պատմության դասավանդման դիտարանը և այլն:

Եվրոպայի Խորհրդի կարևոր ձեռքբերումներից է մայրցամաքում մահապատժի որպես պատժամիջոց վերացումը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների ամրապնդումը, այդ թվում՝ կյանքի, անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքի հարգման, մտքի, խղճի, կրոնի, արտահայտվելու, հավաքների ազատության իրավունք, խոշտանգումների և ստրկության, խտրականության արգելք, ինչպես նաև կանանց և երեխաների, ազգային փոքրամասնությունների իրավունքների, մշակութային բազմազանության պաշտպանություն և այլն: Մահապատժի հարցում առնվազն մորատորիումի հաստատումը կազմակերպությանն անդամակցելու նախապայման է։

1994թ. հոկտեմբերի 4-ի 1247 (1994) Առաջարկությամբ, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն արձանագրեց այն փաստը, որ Հայաստանն իր պատմությամբ և մշակույթով, հայ հասարակությունն իր արժեհամակարգով եվրոպական ընտանիքի մասն են և, գծելով Եվրոպայի Խորհրդի սահմանները, դրանում ներառեց նաև Հայաստանը: 1996թ. հունվարի 26-ին Հայաստանի Ազգային Ժողովը հատուկ հրավիրյալի կարգավիճակ ստացավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում, իսկ 1996թ. մարտի 7-ին՝ Հայաստանը պաշտոնապես դիմեց կազմակերպության լիիրավ անդամ դառնալու հայցով: Պաշտոնական հայցից մինչ լիիրավ անդամությունը Հայաստանը քայլ առ քայլ հիմնավորեց իր ընտրությունը, իրականացրեց Եվրոպայի խորհրդի նորմերին երկրի օրենքների զգալի մոտարկում, միացավ ԵԽ մի քանի կոնվենցիայի, համագործակցություն սկսեց ԵԽ փորձագիտական մարմինների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ:

2001թ. հունվարի 25-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի նստավայրի դիմաց, բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի 42-րդ լիիրավ անդամը: Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցությունը կարևոր հանգրվան էր մեր տասնամյա նորանկախ պետության համար, մեծ և պատասխանատու քայլ: Անդամակցությամբ Հայաստանը ստանձնեց մի շարք պարտավորություններ, որոնք կազմում են Եվրոպայի խորհրդի հիմնասյուները՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ոլորտներում: Եվրոպայի խորհրդի ողջ գործունեությունը մեծ հաշվով պտտվում է մարդու անհատական և կոլեկտիվ հիմնարար ազատությունների երաշխավորման շուրջ: Հայաստանը հետևում է այս ուղղությամբ Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների՝ Նախարարների կոմիտեի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Խորհրդարանական վեհաժողովի, Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի, ինչպես նաև ԵԽ անկախ մոնիտորինգային մարմինների և խորհրդատվական կոմիտեների կողմից հասցեագրվող առաջարկություններին։

Եվրոպայի Խորհուրդը բազմաշերտ կառույց է: Հայաստանի բազմաթիվ պետական մարմիններ ներգրավված են կառույցի աշխատանքներում: Այսպես, ԵԽ նախարարների կոմիտեի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ նախարարի և ԵԽ-ում մշտական ներկայացուցչի մակարդակներով, Խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքներին՝ Հայաստանի Ազգային ժողովը, Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին՝ Հայաստանի տեղական ընտրովի մարմինների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում աշխատում է Հայաստանից ընտրված դատավորը, իսկ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության շահերը ներկայացնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը: Գործող մեծաթիվ միջկառավարական կոմիտեներում և մոնիտորինգային մարմիններում ընդգրկված են ներկայացուցիչներ Հայաստանի արտաքին գործերի, Արդարադատության, Առողջապահության, Տարածքային կառավարման և զարգացման, Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, Կենտրոնական բանկից, Բարձրագույն դատական խորհրդից, Գլխավոր դատախազությունից, Վճռաբեկ դատարանից, Ոստիկանությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և այլ գերատեսչություններից:

Եվրոպայի խորհուրդն ունի գործիքներ, որոնցով անդամ երկրներին օգնում է կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ներդնել եվրոպական չափորոշիչները: Հայաստանի պարագայում, ինչպես և մի շարք այլ երկրների դեպքում, դա արվում է «Գործողությունների ծրագրի» միջոցով։ 2019թ. հունվարի 9-ին, ԵԽ նախարարների կոմիտեն հաստատեց Հայաստանի համար 2019-2022թթ. Եվրոպայի Խորհրդի Գործողությունների ծրագիրը, որը թվով երրորդն է: Այն կազմված է տասնյակ ենթածրագրերից՝ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, սոցիալական, ոստիկանության բարեփոխումների, կանանց և երեխաների իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, տեղական ինքնակառավարման մակարդակում ժողովրդավարության և այլ ոլորտներում: Ծրագրերի իրականացումը համակարգելու նպատակով Երևանում գործում է Եվրոպայի խորհրդի գրասենյակը: Ծրագրի բյուջեն գնահատվել է մոտ 18.900.000€, որի խոշոր դոնորներն են Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհուրդը, Նորվեգիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի կառավարությունները: Որոշ ծրագրերի աջակցություն են ցուցաբերում նաև Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը և Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամը:

Հայաստանը վավերացրել է Եվրոպայի խորհրդի 69 կոնվենցիա և արձանագրություն, որոնց արդյունքում մշակվել կամ բարեփոխվել է տվյալ ոլորտներում երկրի օրենսդրությունը: Հայաստանը նաև միացել է ԵԽ 11 մասնակի կամ ընդլայնված Համաձայնագրի։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի իրավական հանձնառությունների իրականացմամբ են ստեղծվել, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ներդրվել են այլընտրանքային զինվորական ծառայությունը, բաց ռեժիմով պատիժը կրելու պրոբացիոն ծառայությունը և այլն։ Եվրոպայի խորհրդի փորձագիտական աջակցությամբ է Հայաստանում ստեղծվել Փաստաբանական դպրոցը, որն առաջինն էր Հարավային Կովկասում, Արդարադատության ակադեմիան, ներդրվել են էլեկտրոնային նոտար՝ E-NOTARY և դատական տեղեկատվական DAT...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR418430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր