«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ընդդիմությունը այն քայլը, որով ՀՀ-ն ուզում է երկխոսության բերել Արցախին և Ստեփանակերտին, դիտարկում որպես «Արցախից ձեռքերը լվանալ» և հանրությանը հանում ընդդեմ իշխանության։
Վարչապետը, ի պատասխան, նշեց․ «Երկխոսությունը մեզ դեռ չի հաջողվել, ես շատ ուրախ կլինեի, ու այդ ուղղությամբ բոլոր ջանքերը գործադրել ենք, բայց այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում այդ գործընթացին խանգարողներ կլինեն, դա անակնկալ չէր, որովհետև ինչու են այդ մարդիկ բանակցային գործընթացից դուրս թողել Ղարաբաղը, որովհետև դա ՀՀ-ում իշխանություն ստանալու գինն էր 1998 թվականին։ Դրանում ես ունեմ քաղաքական համոզմունք։ Այսօր հերթական սկանդալը եղավ, հետո հայտարարություն արեցին, որ չեն գալու հարցուպատասխանին։ Ինչո՞ւ չեք գալիս, ...
Կարդալ ամբողջովին