Երևանի ավագանին այսօր՝ նիստի ժամանակ, ընդունեց Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փողոցի 15 շենքի 63 բնակարանը անհատույց օտարելու մասին նախագիծը:
Ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը, ներկայացնելով այն, ասաց՝ սրանով կթույլատրվի Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փողոցի 15 շենքի 63 բնակարանը՝ 70 քառակուսի մետր մակերեսով, սեփականության իրավունքով անհատույց նվիրել Վահան Գևորգյանին, նույն ինքը երգիչ Ֆորշին:
«Վաստակավոր արտիստը՝ երևանցին, երկար տարիներ ապրում է իր սիրելի քաղաքի վարձակալվող բնակարաններից մեկում»,- ասաց Վարդանյանը և մեջբերեց Ֆորշին. ««Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք». սիրելի Ֆորշ, այո, Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք ու Երևանը մեր տունն է, քանի դեռ բոլորս իրար նկատմամբ սիրով ու հոգատարությամբ ենք ապրում»:
Վարդանյանը նաև հիշեց Ֆորշի հետ կապված մի միջադեպ. «Հիշում եմ՝ մի օր Ֆորշին հանդիպեցի, ասացի՝ Ֆորշ, ես Ձեզ շատ եմ սիրում, քմծի...
Կարդալ ամբողջովին