
«Ադրբեջանի նախագահն ասում է, որ այս պատերազմը լուծել է Արցախի հարցը: Իրականում այն այդպես չէ, նա է դա ասում, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի մասին է, ինչպես 1994 թվականին հրադադար էր հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Ալիևն այսօր խաղաղ, առանց պատերազմի փորձում է Արցախի հարցը տանել լուծման և այդտեղ խնդիր չունի, քանի որ Փաշինյանն է իշխանությանը՝ հիմնավորելով, որ Ալիևի վերջին խոսքից պարզ է դրաձել, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվել են, որ այլևս Արցախի կարգավիճակի մասին չպետք է բարձրաձայնեն:
Նրա խոսքով՝ Բրյուսելում կողմերը պայմանավորվել էին, որ սահմանազատում տեղի ունենար և Գորիսի Տեղ գյուղի մոտ ադրբեջանցիենրը սահմանային անցակետ դնեին, սակայն ռուսական կողմը չէր համաձայնել, քանի որ այդ հատվածում կան խաղաղապահ ուժեր, ինչի համար էլ դրան հարջորդեց Մոսկվայի հանդիպումը, բայց ոչ թե բրյուսելյան պայմանավորվածության հիման վրա ձևավորված աշխատանքային խբերով, այլ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով և բացառապես տրանսպորտային ապաշրջափակման հարցով:
Բանախոսը ենթադրեց, որ Մոսկկվայում այդ եղանակով կանխվեց Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցելու փորձը:
Էդգար Ղազարյանի խոսքով՝ հիմա Ադրբեջանն այլընտրանքային ճանապարհ է կառուցում, որը Բերձորի 5 կմ լայնության միջանցքից դուս է և միանում է, ոչ թե Տեղ գյուղին, այլ Կոռնիձորին, ինչով վերջինս ցանկանում է փակել Բերձորի հաղթանակի, հույսի և լույսի ճանապարհը՝ վերահսկողության տակ վերցնելով Արցախը սնող գազատարը, էլեկտրական հաղորդակցության գծերը, ինտերները և բոլոր կապող ենթակառուցվածքները:
Բանախոսն ընթերցեց նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթն, որի շրջանակներում կառուցվում է Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը՝ մատնանշելով, որ այնտ...
Կարդալ ամբողջովին