Դեպի վեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանական խմբակը հայրենիքում իրեն գողի պես է պահում․ աղքատությունը խորանում է, իրենք՝ թալանում․ տնտեսագետ

yerkir.am07/21/2021, 3:00

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանական խմբակը հայրենիքում իրեն գողի պես է պահում․ աղքատությունը խորանում է, իրենք՝ թալանում․ տնտեսագետ

Շուկայում շարունակում են գներն աճել արագ տեմպերով։ Միսն, օրինակ, նորից թանկացել է մոտ 25 տոկոսով։ Թվում է, թե հակառակը, գները պետք է իջնեին, քանի որ թշնամին նստած է Հայաստանի ներսում՝ դաշտերի ու խոտհարքների մեջ, կամ դրանք թշնամու ուղիղ նշանառության տակ են, ու գյուղացին վերացնում է եղջերավորներին, բայց պատկերը այլ է։ Տնտեսագետի խոսքով՝ սա դեռ սկիզբն է։

«Կապիտուլյացիայից հետո մի որոշ ժամանակ նկատվեց գնանկում, որովհետեւ մարդիկ գույքը, տնտեսական ռեսուրսները կորցրել էին, մի որոշ շրջան գնանկում եղավ, իսկ հիմա ժամանակն է ցանածը հնձելու, եւ գլխաքանակի նվազումը, երաշտը, անասնակերի բարձր գինը նպաստեցին թանկացումներին։ Հետագայում ավելի մեծ չափով ենք ունենալու տեղական արտադրանքի գնաճ»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը։

Տնտեսագետը նշեց, որ սա թանկացումների սկիզբն է միայն եւ ընդամենը մի երեսը․ շատ շուտով, երբ արդեն կհավաքվի հացահատիկի ամբողջ բերքը, այն ժամանակ հացի խնդիրն ավելի օրհասական է լինելու․ նախորդ տարիների համեմատ՝ սարսափելի նվազել են է ցորենի պաշարները․ Արցախի 75 տոկոսի կորուստն ավելի տեսանելի կլինի, քանի որ հացահատիկի մեծ պաշար Հայաստանը ստանում էր հենց Արցախից։

«Տնտեսական եւ սոցիալական առումով մենք ընկել ենք տնտեսական ազատ անկման փուլի մեջ։ Սա կոչվում է պարենային անվտանգություն։ Սա ինչպե՞ս կարող ենք չնկատել, երբ մեր հացահատիկի 20-25 տոկոս պահանջարկը բավարարում էր Արցախը։ Երբ որ Արցախից Հայաստան հացահատիկ էր արտահանվում, Արցախը իր պահանջարկը բավարարելուց հետո էր անում։ Հիմա այնտեղ պահանջարկը չի բավարարվում, եւ անհրաժեշտություն կա ներմուծման։ Էն կորցրածը, ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր