Հայաստանի իշխանությունը «սորոսական» է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը: Ալիևի հայտարարություններին թերևս արժե արդեն ուշադրություն չդարձնել և լսել միայն, թե ինչ են հայտարարում Թուրքիայից, սակայն, այդուհանդերձ, «սորոսական» իշխանության մասին նրա հիշատակումները գրավում են ուշադրություն, ինչն ունի պարզ մի պատճառ, որ ձևակերպվում է հարցի տեսքով. Ինչո՞ւ Ալիևը հիշեց Հայաստանի իշխանության «սորոսականության» թեման այն ժամանակ, երբ դա շոշափեց իր հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մենք բոլորովին հեռու ենք կարծելուց, որ նրանք խոսել են այսպես ասած՝ «ունիսոն» կամ ձայն ձայնի տված, բայց, այդուհանդերձ, ուշադրությունը դրանից չի նվազում: Եվ գուցե առկա իրողության հանդեպ առաջինը ուշադիր պետք է լինի հենց Ռոբերտ Քոչարյանը՝ հասկանալու համար, թե այդ ինչո՞ւ է Ալիևը հերթական անգամ անմիջապես որսում նրա առաջ քաշած «թեզերը» և փորձում կիրառել Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ: Առավել ևս այն դեպքում, երբ երկրորդ նախագահի համակրանքով զբաղվող տարբեր շրջանակների սիրած զբաղմունքն է Ալիևի այս կամ այն հայտարարության հիման վրա թիրախավորել Հայաստանի նոր իշխանությանը: Ըստ այդմ, նույն տրամաբանությամբ ի՞նչ է ստացվում՝ Ալիևին Հայաստանի դեմ խոսելու նյութ է տալիս Ռոբերտ Քոչարյա՞նը, Ալիևի խոսքն այս դեպքո՞ւմ էլ նրանց համար, այսպես ասած, ապացույց է: Իհարկե, այս անգամ ոչ, որովհետև ապացույցն այս անգամ իրենց ձեռնտու չէ, բայց դրանից էլ հարցը և ուշադրության անհրաժեշտությունը չեն նվազում: Ալիևին հասկանալ, իհարկե, հնարավոր է, նա ծանր պարտություն է կրել և պետք է գտնի հնարավոր ու անհնար ամեն միջոց սեփական հանրությանն այդ պարտությունից շեղելու համար, մինչ ուժային կենտրոնները կորոշեն իր իշխանության հետագա ճակատագիրը: Իսկ ահա ինչպե՞ս հասկանալ նրան Հայաստանի դեմ հռետորաբանության նյութ տվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ այն դեպքում, երբ ակնառու է, որ Հայաստանի իշխանությանը «սորոսական» անվանելու հիմքերը շատ ավելի ք...
Կարդալ ամբողջովին