Դեպի վեր

Գազային պայմանագիրը վավերացնողները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ որպես դավաճաններ

1in.am06/30/2020, 5:30

Գազային պայմանագիրը վավերացնողները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ որպես դավաճաններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ (1990-1995թ.) նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը, որի համոզմամբ՝ Հայաստանի գազային պայմանագիրը չեղարկելը հրամայական է, իսկ գազամատակարարման այլընտրանքային ուղիներ առկա են՝ առնվազն մի քանիսը:

– Պարոն Գաբրիելյան, հուլիսի 1-ից գազի սակագինը բարձրանում է։ Եվ ամեն անգամ հենց սակագնի փոփոխության մասին խոսք է գնում, կրկին քննարկվում է գազային պայմանագիրը, դրա չեղարկման անհրաժեշտությունը։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է արդյոք լուծել գազային գորդյան հանգույցը:

– Այո, և միանշանակորեն Հայաստանի շահից ելնելով: Հայաստանը՝ Աստծո կամոք, աշխարհագրորեն գտնվում է մի այնպիսի տարածաշրջանում, որի համար ամեն ինչ հասանելի է: Ընդամենն անհրաժեշտ է, որ ժողովրդի իշխանությունը ճիշտ գործի: Պետք է չեղարկել այդ ստորացուցիչ հակապետական պայմանագիրը և պատասխանատվության առաջ կանգնեցնել այդ պայմանագիրը իրագործած բոլոր անձանց, որպեսզի այսուհետև որևէ պաշտոնյա չհամարձակվի Հայաստանի դեմ որևէ քայլ ձեռնարկել և իրականացնել:

– Բայց դրան այլընտրանքային տարբերակներ չեն նշմարվում կարծեք թե:

– Կարծում եմ՝ այս հարցում մեր կառավարությունը հապաղում է: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, սակայն իրեն պահում է, մեղմ ասած, ոչ դաշնակցի պես: Ես հիշում եմ՝ սերժական իշխանությունը ԵԱՏՄ մտնելիս ինչպիսի խոստումներ էր տալիս, որ, օրինակ, Հայաստանը բնական գազը կստանա Ռուսաստանի ներքին գների սահմաններում: Իրականում թե ինչ տեղի ունեցավ՝ հայտնի է: Եվ Հայաստանը դրանից ելնելով առայժմ զրկված է այլընտրանքային ուղիները օգտագործելուց: Իսկ այլընտրանքային տարբերակներ են՝ Իրանը և Թուրքմենստանը բնական գազը խողովակաշարով ստանալու առումով, Ամերիկայի Միացյալ Նահանգները և արաբական մի քանի երկրներ հեղուկացված բնական գազ ստանալու առումով, բոլորն էլ բարեկամ երկրներ:

– Իրանը հասկանալի է, իսկ Թուրքմենստա՞նը։ Չէ՞ որ նրա հետ սահման չունենք:

– Այո, Թուրքմենստանի հետ սահման չունենք, սակայն նրա հետ սահմանակից է Իրանը, իսկ նրանց միջև գազի փոխանակման առումով որևէ խնդիր չկա, այսինքն՝ մենք կնքում ենք պայմանագիր Թուրքմենստանի հետ գազամատակարարման նպատակով: Իրանը դառնում է տրանզիտային պետություն, այն ստանում է գազը Թուրքմենստանից և նույն քանակությամբ գազ տալիս է մեզ:

– Իսկ ի՞նչ նկատի ունեք հեղուկացված բնական գազ ասելով։

– Դա բնական գազն է, որը հեղուկացվում է, որպեսզի տեղափոխման համար հեշտ և շահավետ լինի, այնուհետև սպառողը, այն ստանալով, բերում է գազային վիճակի և նույն ներքին խողովակաշարով մատակարարում սպառողներին: Այժմ Եվրոպան մեծածավալ հեղուկացված բնական գազ է օգտագործում, որը ստանում է և՛ Միացյալ Նահանգներից, և՛ արաբական երկրներից:
Այդ ծրագիրը իրականացնելու համար Հայաստանը պետք է վրացական Սև ծովի ափին կառուցի պահեստարան: Այս ծրագիրը Հայաստանը կարող է իրականացնել կա՛մ միայնակ, կամ էլ Վրաստանի հետ համատեղ: Քանի որ մեր գազային ցանցը միացված է վրացականի հետ, ապա որևէ դժվարություն չի լինի այն գազային գործող խողովակաշարով  ստանալու:

– Բայց Հայաստանի գազային ցանցը «Գազպրոմի» սեփականությունն է, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը թույլ տա օգտագործել իր ցանցը:

– Հայաստանի գազային ցանցը և ոչ միայն, անկախ սեփականության իրավունքով պատկանելությունից, դրանք Հայաստանի ազգային սեփականությունն են՝ սա առաջին, և երկրորդ՝ անհրաժեշտ է ընդունել մի քանի օրենքներ, որոնք պետք է կարգավորեն այդ բնագավառը և վերացնեն ծառայություններ մատուցող ընկերությունների մենաշնորհային դիրքերը, որից հետո «Գազպրոմ»-ն այլևս սպառողին որպես գազ մատակարարող միակը չի լինելու: Եվ ոչ միայն միակը չի լինելու, այլև պարտադիր պայման պետք է լինի, որ նվազագույնը երեք ընկերություններ լինեն, որոնք անմիջապես սպառողին գազ են մատակարարելու: Եվ ասեմ, որ այս ամենը միանգամայն հնարավոր է։ Այս մասին դեռևս 2018թ. առաջարկություն էի ներկայացրել վարչապետին, սակայն կառավարման համակարգը այնպիսին է, որ առաջարկությունդ ոչ միայն վարչապետին չի հասնում, այլև այն իրավասու մարմինը, որին վերահասցեագրում են, կա՛մ խափանում է, կամ էլ ի զորու չէ որևէ առաջարկի հիման վրա խելամիտ նախաձեռնություն պատրաստելու և ներկայացնելու վարչապետին:

– Վարչապետին ուղարկված Ձեր առաջարկությունը հիմնավորե՞լ էիք, քանի որ ակնհայտ է, որ այն լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, որպեսզի ավելի հասկանալի դառնա:

–  Ինչպես հայտնի է, ծառայություններ մատուցող երկու ընկերություն կա՝ ՀԷՑ-ը և «Գազպրոմ Արմենիան»: Այս ընկերությունների ունեցած դիրքը և նրանց համար ժամանակին ստեղծված օրենսդրական ամբողջ փաթեթը՝ սկսած պայմանագրերի նմուշներից, որոնք կնքվում են սպառողների հետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծել է ի շահ նրանց, իսկ գազի և էլէներգիայի տեղափոխման համակարգը մենաշնորհային է, պատկանում է նրանց, որևէ այլ ընկերություն դրանցից չի կարող օգտվել: Այս երկու ընկերությունների դիրքը ցցուն մենաշնորհային է, քանի որ նրանցից կախված է Հայաստանի ամբողջ տնտեսությունը: Իսկ տնտեսությունը օրենսդրորեն պաշտպանված չէ այս ընկերությունների կամայականություններից: Կառավարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է ձեռնամուխ լինեն փոխելու այս ընկերությունների և սպառողների միջև կնքվող պայմանագրերի բովանդակությունը, որտեղ պետք է հստակ դրվեն և՛ ծառայություն մատուցողի, և՛ սպառողի շահերը հավասարապես, որը կբխի երկուսի շահերից էլ՝ առանց ոտնահարելու մյուսի շահերը, ինչը այժմ բացակայում է: Երկրորդ՝ պետք է ընդունել օրենք՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարման բնագավառում արմատական փոփոխություններ կատարելու նպատակով: Պետք է մատակարար ընկերություններին տարանջատել՝ սպառողին անմիջապես մատակարարող և մինչև սպառողը էլէներգիայի և բնական գազը փոխադրողների: Առաջին՝ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններ, երկրորդ՝ բարձր լարման էլեկտրաէներգիա մատակարարողներ՝ այն ընկերությունն է (ներկայումս ԲԷՑ, պետական ընկերություն) կամ ընկերությունները, որոնք 110 կամ 220 կվ էլէներգիան տեղափոխում են մինչև բնակավայրեր: Երրորդ՝ բնակավայրերում՝ մի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր