«Արմենպրես»-ի հետ զրույցում կոնֆերանսի կազմակերպիչներից Նարե Դովլաթյանը նշեց՝ դրանով նպատակ ունեն ցույց տալ տարբեր ոլորտներում կանանց և աղջիկների ներգրավվածությունը, որը կարող է ոգևորիչ լինել իգական սեռի մյուս ներկայացուցիչների համար։
«Ունենք իգական սեռի շախմատի երկու չեմպիոն։ Հյուրերը կարող են իրենց ուժերը փորձել միմյանց հետ։ Ուզում ենք ցույց տալ թե ինչքան տարբեր ոլորտներում ունենք խելացի աղջիկներ»,- նշեց Դովլաթյանը։
«Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամի մարզային ծրագրերի մասնագետ Նանե Կոստանյանը, խոսելով աղջիկների ֆոտբոլում ներգրավվածության մասին, նշեց, որ հայ աղջիկները սպորտում հաջողություններ գրանցելու մեծ ներուժ ունեն։
Արմավիրի մարզի Բագարան քաղաքի երիտասարդ աղջիկները մասնակցել են Հայաստանի ֆուտբոլի առաջնությանն ու հաղթել։ Համաժողովին էլ հյուրերի հետ կիսվում են իրենց փորձով՝ նրանց հետ մեդիտացիա անցկացնելով բեմից: Դա հյուրերին լիցքաթափելու, լարվածությունը թեթևացնելու համար է։ Աղջիկները նշում են՝ հյուրերը հնարավորություն ունեն գալ և իրենց ուժերը փորձել ֆուտբոլում։
«