Դեպի վեր

ՏՏ ոլորտում ՀՀ պետմրցանակի դափնեկիր Ստոկը «տպավորված է այն տաղանդով, որ տեսնում եմ Հայաստանում»

panarmenian.net09/7/2022, 3:30
  • Email
  • Facebook
  • Twitter

ՏՏ ոլորտում ՀՀ պետմրցանակի դափնեկիր Ստոկը «տպավորված է այն տաղանդով, որ տեսնում եմ Հայաստանում»

7 սեպտեմբերի 2022 - 19:27 AMT

PanARMENIAN.Net - ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2021-ի դափնեկիր, IBM-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Ստոկն այցելել է Վիվա-ՄՏՍ։

Սեպտեմբերի 6-ին, ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ, Հայաստան ժամանած Լեոն Ստոկին հանձնվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նրա արժանի վաստակը գնահատող մրցանակը: 12 տարի անընդմեջ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկերն է Վիվա-ՄՏՍ ընկերությունը:

Լեոն Ստոկի աշխատանքային հարուստ կենսագրությունը ներկայացրել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Ստոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է IBM-ի այնպիսի արտադրանքների համար, ինչպիսիք են Automation, Robotics, Artificial intelligence, Cloud computing, Consulting, Blockchain, Computer hardware, Software, Quantum computing մշակումները: Դրանք ապահովում են IBM-ի հիմնական ուժեղ կողմերը՝ ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի բիզնեսներում։ Լեոն Ստոկի թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների՝ IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։ «Այս մրցանակաբաշխությունը կարևոր դեր է խաղում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի հստակ տեղն ամրագրելու հարցում: Նման գիգանտ ընկերությունների առաջին դեմքերի այցելը Հայաստան՝ նպաստում է մեր երկրում զգալի նեդրումների խթանմանն ու բիզնես համագործակցությունների կայացմանը», - եզրափակել է Երվանդ Զորյանը:

«Առօրյայում մենք հաճախ չենք զգում, որ աշխարհն իր քաղաքակրթական ձեռքբերումներով պարտական է կոնկրետ անհատների՝ իրենց գյուտարարության, իսկ հետագայում՝ նաև դրանց մասսայականացման համար: Պարոն Ստոկն այդ գիտնականներից մեկն է: Այն, որ մրցանակի գործընկերը ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունն է, ամենևին պատահական չէ: Հեռահաղորդակցությունը բիզնես է, որը կարող է միավորել, մեծ հնարավորություններ ստեղծել ու պահանջարկ ձևավորել գիտության զարգացման, տեխնոլոգիական ու ՏՏ լուծումների, մեդիայի, բիզնեսի զարգացման, մարդու զարգացման ու նրա առօրյա կյանքը հեշտացնելու համար: Մենք տարիներ շարունակ եղել և մնում ենք ՏՀՏ համայնքի կողքին՝ համաշխարհային կարևոր ներդրում ունեցած դափնեկիրներին Հայաստանում ներկայացնելու և ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դերն ամրապնդելու համար: Այս մրցանակի շնորհիվ բազմաթիվ հայ երիտասարդներ ոգեշնչվում են և լուրջ մոտիվացվում՝ ձգտելով ոտք չդրած արահետներով գնալ դեպի հաջողության նոր պատմություններ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը ՀՀ նախագահից, և ես շնորհակալ եմ մրցանակաբաշխության կոմիտեին և միջազգային ընտրող հանձնաժողովին՝ ինձ որպես ՏՏ համաշխարհային մրցանակի դափնեկիր ընտրելու համար: Ես տպավորված եմ այն տաղանդով, որ տեսնում եմ Հայաստանում և այն ոգևորությամբ, որ զգում եմ իմ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիվա-ՄՏՍ-ին այս մրցանակը հովանավորելու և այսօր մեզ հյուրընկալելու համար: Հեռահաղորդակցությունը հսկայական դեր է խաղում ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում և ես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի առաջադեմ ընկերություն: Երկուշաբթի ես այցելեցի «Սինոփսիս Արմենիա»-ի կրթական բաժինը և զարմացա՝ տեսնելով ուսանողներին և դասախոսներին, որոնք մշակում են գործընթացների նախագծման փաթեթներ (three nanometers process design kits): Սրանք աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներից մի քանիսն են, և հիանալի է, որ Հայաստանում ուսանողները կարողանում են գործընթացների նախագծման փաթեթներ տրամադրել մնացյալ աշխարհի ու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 403 413
EUR 386 406
RUR 6.77 7.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր