Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավաությունը, հարցաքննվեց առանցքային վկան՝ Սևակ Քոչարյանը։
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռևս այս գործով դատական նիստը մեկնարկելու ժամանակ էր ասել՝ սպասեք անակնկալների և դրանք շարունակվելու են։
«Ապացուցման կարիք չունի, քանի որ համոզված եմ՝ դատական նիստին հետևելով, բոլորն էլ հասկացան, թե առանցքային վկան ով է ընդհանրապես։ Մի մարդ, ով միլիոնավոր դոլարներ պարտքեր է ունեցել և այս գործի արդյունքում, համենայնդեպս փաստերն այդ մասին են խոսում, այդ միլիոնավոր դոլարների պարտքերից ձերբազատվել է։
Ուշագրավ է նաև այն, երբ այդ վկային բնակարանից վտարելու հայցադիմում է մուտքագրվել դատարան, դրանից հետո է ծնվել այս դիմումը, այս քրեական գործը ու դրանից հետո մինչ օրս վկան գտնվում է իր բնակարանում այն դեպքում, երբ որ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։
Այսօրվա իշխանություններին հաճո դիմումով, քանի որ հանիրիավի մեղադրում էր Հայաստանի երրորդ նախագահին, անձը, իմ համոզմամբ, վարձահատույց է եղել։ Փաստերն այդ մասին են խոսում. մինչ օրս ապրում է այդ բնակարանում ու չունի միլիոնավոր դոլարների պարտավարություն բանկերին, քանի որ այդ պարտքները սնանկության արդյունքում այսպես ասած ջրվել են»,- ասաց փաստաբանը։
Ամրամ Մակինյանը նշեց, որ եթե «այսքան քչփորելուց հետո» այսօրվա իշխանություններն այս մեղադրանքն են ներկայացրել Սերժ Սարգսյանին, դա ամենաբարձր գնահատականն է երրորդ նախագահին իր գործունեության վերաբերյալ։
«Չնայած ես հեռու եմ այն մտքից, որ այս իշխանությունները պետք է գնահատեն պարոն նախագահի արածը»,- ասաց պաշտպան Մակինյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար ...
Կարդալ ամբողջովին