Դեպի վեր

Ադրբեջանում անգամ Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցելու առաջարկներ են հնչել. «Հենակետ»

panorama.am10/24/2022, 10:24

Ադրբեջանում անգամ Իրանի հետ սահմանին բետոնե պատ կառուցելու առաջարկներ են հնչել. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու համառոտ հրապարակել է տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները «Կովկասյան արծիվ-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում Վազիանիի զորադաշտում ցուցադրական զորավարժանք են կատարել։ Նշենք, որ «Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունները Վրաստանում սկսվել են հոկտեմբերի 11-ից։

Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 20-ին ստացել է Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարացնելու մասին օրինախագիծը: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե այն ամենը, ինչ անհրաժեշտ է ադրբեջանական բանակին, կտրամադրվի, և Ադրբեջանն ավելի պաշտպանված կլինի։

Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքում գտնվող «Չորլու» ուսումնական թռիչքային կենտրոնում տեղի է ունեցել «Բայքար» ընկերության կողմից ադրբեջանցիների համար նախատեսված «Աքընջի» մարտական ԱԹՍ-ների կառավարման դասընթացի ավարտական արարողությունը։
Ադրբեջանի ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի 2022 թ-ի համագործակցության ծրագրի շրջանակներում ադրբեջանական բանակի զինծառայողները Հունգարիայում մասնակցել են «Միջազգային ռազմական դիտորդների դասընթացին»։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, թե ԵՄ-ն սկսել է առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ ԵԽ նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գործուղումը հայ-ադրբեջանական սահման։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն Հայաստանին աջակցելու նպատակ ունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել է ԵԱՀԿ առաքելության՝ Հայաստան կատարելիք այցին և հայտնել իր դժոգոհությունը։

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը դատապարտել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը: Այդ հայտարարությանը միացել է նաև Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արգիմոնը։

ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ և Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից ու ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի 16-ին այցելել են Ջերմուկ, որը սեպտեմբերի 13-ին գնդակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից: «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները:

Բաքվում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ այսպիսով իրենց դժգոհությունը հայտնելով Էմանուել Մակրոնի հայտարարությունների առնչությամբ, թե ադրբեջանական կողմը սադրանք է իրականացրել Հայաստանի դեմ։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Հայաստանի հարցում իր դիրքորոշումը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Հայաստանի հետ Թուրքիայի բանակցությունների վրա։

Հեղինակավոր «Bellingcat»-ի հետաքննող լրագրողները իրականացրել են ադրբեջանական զորքերի կողմից հայ գերիների մահապատժի մասին տեսանյութերից մեկի վերլուծությունը՝ բացահայտելով մի քանի ապացույցներ, որոնք նպաստում են դրա ժամանակագրական տեղորոշմանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, բայց և չի հերքել սեփական բանակի մեղսակցությունը կատարվածին:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Թյուրքական պետությունների կազմակերպության մահմեդական կրոնական առաջնորդները այցելել են Շուշի: Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե հաջորդ տարվա առաջին կեսից արդեն կմեկնարկի Շուշին ադրբեջանցիներով բնակեցու գործընթացը։

Այդ նպատակով, մինչև նշված ժամկետը պատրաստ կլինեն ութ բազմաբնակարանային շենքերը, որոնք ներկայումս կառուցվում են դեռ խորհրդային ժամանակներում կառուցված բազմաբնակարանների փոխարեն։ Կառուցվող շենքերը 3, 4 եւ 5 հարկանի են։ Իսկ ադրբեջանական դպրոցի շենքը Շուշիում պատրաստ կլինի շահագործման արդեն հաջորդ տարի։

Հոկտեմբերի 19-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Ջաբրայիլի և Սանասարի (Ղուբաթլի) շրջաններ։ Նրանք մասնակցել են Շուքյուրբեյլի- Ջրական (Ջաբրայիլ) -Հադրութ ավտոճանապարհի 14,2 կմ երկարությամբ Շուքյուրբեյլի - Ջրական հատվածի բացմանը։ Ալիևը և Ալիևան ծանոթացել են՝ Ջրականի շրջանում ստեղծվող՝ «Ադրբեջանա-թուրքական անտառային ուսումնական միջազգային կենտրոնին», «Խելացի տնկարանին» և «Բարեկամության անտառ» համալիրին։

Իլհամ Ալիևը դրել է Ջրականի Էլեկտրացանցի թվային կառավարման կենտրոնին հիմքը, ծանոթացել Ջրականի 330/110 կիլովոլտանոց միջազգային հանգուցային ենթակայանում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Սանասարի (Ղուբաթլի) Ադրբեջանի նախագահը շրջանում ծանոթացել է Բարգյուշադչայ և Զաբուխչայ ջրամբարների նախագծերին և դրել է Սանասարի էլեկտրացանցի թվային կառավարման կենտրոնի հիմքը։

Ալիևին և նրա տիկնոջը ներկայացվել է Սանասար քաղաքի գլխավոր հատակագիծը։ Ասդրբեջանի նախագահն ու իր կինը Սանասարում մասնակցել են «Օկուպացիայի» և «Հաղթանակի» թանգարանների հիմնարկեքի արարողությանը։ Իսկ Կովսականի (Զանգելանի) շրջանում նրանք գործարկել են Արքիմեդյան պտուտակի վրա հիմնված հիդրոէլեկտրակայանը։

Հոկտեմբերի 20-ին Ջրականի շրջանում դրվել է «Ադրբեջանա-թուրքական միջազգային անտառային ուսումնական կենտրոնի», «Խելացի տնկարանի» և «Բարեկամության անտառ» համալիրի հիմքը, տարածք է բաց թողնվել 15 ջեյրան։ Արարողությանը մասնակցել են Ալիևը և Էրդողանը։

Ջրականում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն ուղևորություններ չեն կազմակերպում դեպի «ազատագրված տարածքներ»։ «Նրանք չեն ցանկանում տեսնել իրենց անգործության հետեւանքները․․․»,-ասել է նա։

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է Կովսականի (Զանգելանի) օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Ալիևը։ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընն ու այլ պաշտոնյաներ։

Էրդողանն ու Ալիևը կտրել են օդանավակայանի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենն ու ծանոթացել օդանավակայանում ստեղծված պայմաններին։ Հիշեցնենք, որ նախորդ տարի, դարձյալ հոկտեմբերին Էրդողանն այցելել էր Վարանդա՝ մասնակցելու տեղի օդանավա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր