Ռուսաստանին մտահոգում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության սրման ցանկացած դրսևորում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ընդունում ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: «Եվ, իհարկե, դա ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը՝ երկու երկրների բնակչության շրջանում չհիմնավորված կորուստների պատճառ դառնալով»,-հայտարարել է Զախարովան:
Դիվանագետը ցավակցություն է հայտնել նաև երկու երկրների սահմանին հայ զինվորի մահվան կապակցությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում հակամարտության բոլոր տուժածներին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ՝ Հայաստանի և...
Կարդալ ամբողջովին