Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ ապրիլի 4-ին, մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով զոհվածների հիշատակը: «Վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ, ահաբեկչական գործողությունների արդյունքում լայնածավալ գործողություններ են սկսվել շփման գծում: Ցավոք սրտի, մենք ունենք մարդկային կորուստներ թե քաղաքացիական բնակչության, թե մեր հերոս զինծառայողների շրջանում»,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ ԱԺ խմբակցությունները երեկ համատեղ քաղաքական հայտարարությամբ են հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը ողջ երկայնքով: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշ...
Կարդալ ամբողջովին