2017 թվականի ԱԺ ընտրությունները, ըստ ամենայնի, տեղի կունենան ապրիլի 2-ին կամ 9-ին, սակայն քաղաքական դաշտում «ստարտն» արդեն տրված է: Hraparak.am-ը փորձել է պարզել մեր համաքաղաքացիների տրամադրությունները, մասնավորապես պատահական անցորդներին հարցրել ենք, թե որ քաղաքական ուժին նրանք ձայն կտան, եթե հենց վաղը լինեն խորհրդարանական ընտրությունները:
«Բնականաբար ոչ մեկին: Լավագույն տարբերակը գնալ և անվավեր ճանաչել ընտրաթերթիկդ», «Ազնվությամբ ոչ ոքի: Նիկոլենց կընտրեի, բայց իր վերջին ելույթները լսելուց հետո իրեն էլ գրողի ծոցը ուղակեցի», ահա այսպիսի կարծիք են հայտնում մեզ հանդիպած անցորդները:
Պարզվում է` մեր համաքաղաքացիներից ոմանք Գագիկ Ծառուկյանին դեռևս ասոցացնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ. «Պարոն Ծառուկյանը լավ մարդ ա, ժողովրդին օգնել ա ու օգնում ա մինչև հիմա, ես կուզեմ ինքը իր թիմի հետ անցնի, թե չէ էնտեղ մարդ չկա, ու՞մ ընտրես, կարող ա՞ Արթուր Բաղդասարյանին ընտրեմ, չնայած Րաֆֆին էլ ա լավը, Փոստանջյանն էլ»,- մեզ հետ զրույցում ասաց Կառլեն պապին:
Հարցվածների մեջ գտնվեց մի աղջիկ, ով ԱԺ ընտրություններին պատրաստվում է իր ձայնը տալ հենց գործող իշխանությանը, կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Թե ինչո՞ւ ՀՀԿ՝ ասեմ, որովհետև բոլոր կուսակցություններն էլ ՀՀԿ-ական են, պարզապես անուններն են տարբեր, ի՞նչ կփոխի իմ ձայնը, եթե ընտրության տեսականի չկա, ոնց որ գնամ դրված լինի մի տեսակի կարագ, բայց տարբեր տոպրակներով փաթեթավորված, կվերցնեմ այն,...
Կարդալ ամբողջովին